Նովակ Ջոկովիչն ընդգրկվել է Australian Open-ի վիճակահանության ցուցակում
Սերբ Նովակ Ջոկովիչն ընդգրկվել է «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության, վիճակահանության ցուցակում:
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնությունում առաջինը կմրցի Միոմիր Կեցմանովիչի հետ:
Նովակ Ջոկովիչը Ավստրալիա էր ժամանել հունվարի 5-ին և ձերբակալվել էր պատվաստված լինելու մասին փաստաթուղթ չունենալու պատճառով, ինչից հետ երկրի ղեկավարությունը չեղարկել էր նրա վիզան: Ջոկովիչը դատի էր տվել նման որոշման համար և շահել դատը:
Սակայն դեռևս վերջնականապես հստակ չէ՝ թենիսի աշխարհի ռակետը կմասնակցի՞ Ավստրալիայի բաց առաջնությանը, թե ոչ:
Australian Open-ը կմեկնարկի հունվարի 17-ին և կեզրափակվի հունվարի 30-ին: