Բաժիններ՝

Նազարբաեւը Չինաստանում չի գտնվում. ՉԺՀ-ի ԱԳՆ

Հաղորդագրություններն այն մասին, թե Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը գտնվում է Չինաստանում, անհիմն են: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունում: Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկատվությոն են տարածել, թե Նազարբաեւն իբր ինքնաթիռով մեկնել է Չինաստան:

«Դա միանգամայն անհիմն տեղեկատվություն է: Մենք ուշադրությունն ենք դարձրել, որ Ղազախստանի նախկին նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, թե ներկայում Նազարբաեւը գտնվում է երկրի մայրաքաղաք Նուր Սուլթանում»,-հայտարարել են Չինաստանի ԱԳՆ-ում: Ավելի վաղ Նազարբաեւի մամուլի ծառայությունում հաղորդել են, որ Ղազախստանի նախկին նախագահը գտնվում է Նուր Սուլթանում եւ բոլորին հորդորում է՝ համախմբվել երկրի ղեկավար Քասըմ Ժոմարտ Տոկաեւի շուրջը մարտահրավերները հաղթահարելու եւ երկրի ամբողջականությունն ապահովելու համար:

Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ – արեւմուտք) Ժանոզեն եւ Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արեւելք), որը հանրապետության հին մայրաքաղաքն է եւ խոշորագույն քաղաքը: Ի պատասխան իշխանությունները մինչեւ հունվարի 19-ն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում եւ հակաահաբեկչական գործողություն սկսել: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, բողոքների ընթացքում Ղազախստանում վերքեր է ստացել շուրջ հազար մարդ: Հանրապետության ՆԳ նախարարության տվյալներով, զոհվել է 17 ղազախ ուժային, տուժել՝ ավելի քան 1,3 հազարը: Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ի առավոտյան ստորագրել է կառավարության հրաժարականի հրամանագիրը եւ գլխավորել Անվտանգության խորհուրդը:

Նրա ղեկավարությամբ ԱԽ-ի առաջին նիստում Տոկաեւը Ղազախստանում իրադրությունը բնութագրել է որպես պետության ամբողջականության խարխլում եւ հաղորդել, որ դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանը՝ «հաղթահարելու ահաբեկչական սպառնալիքը»: ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրադրությունը նորմալացնելու նպատակով: Հունվարի 7-ին Տոկաեւը հայտարարել է, որ ահաբեկիչները, այդ թվում՝ արտասահմանից ժամանածները, շարունակում են դիմակայությունը, եւ խոստացել է ոչնչացնել նրանց, ովքեր վայր չեն դնի զենքը: Բացի այդ, նախագահը նշել է, որ քաղաքացիների բոլոր պահանջները , որոնք արտահայտվել են խաղաղ ձեւերով, լսելի են եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս