Բայդենը դիվանագիտական ​​զիջում է արել ՌԴ-ին. Financial Times

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգալի դիվանագիտական զիջում է արել Ռուսաստանին՝ հայտարարելով մի հանդիպման նախապատրաստման մասին, որի շրջանակում քննարկվելու են ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունները, գրում է բրիտանական Financial Times թերթը։

Մոսկվան, ինչպես նշվում է հոդվածում, ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն պարտավորվի հրաժարվել դեպի արևելք ընդլայնումից և զերծ մնա Ռուսաստանին սահմանակից երկրներում զորախմբերի տեղակայումից, որոնք կարող են օգտագործվել իր վրա հարձակվելու համար:

«Սակայն Արևելյան Եվրոպայում Մոսկվայի հետ պոտենցիալ «փոխզիջում» փնտրելու Բայդենի հիշատակումը կվախեցնի ՆԱՏՕ-ի՝ արևելյան Եվրոպայի շատ անդամների և ԱՄՆ դաշնակիցների, որոնք վախենում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտագործի ռազմական ուժի սպառնալիքը՝ Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության վերաբերյալ զիջումներ ստանալու համար»,–գրում է թերթը։

«Բարձր մակարդակի հանդիպման» ամսաթիվը կհայտարարվի աշխատանքային շաբաթվա ավարտին մոտ, ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տան ղեկավարը։ Բացի Ռուսաստանից ու ԱՄՆ-ից, գագաթնաժողովին կմասնակցեն Վաշինգտոնի առնվազն չորս «առանցքային դաշնակիցներ»։ Բայդենը չի մանրամասնել, թե որ պետությունների մասին է խոսքը։

Հանդիպմանը, հավելել է Բայդենը, կքննարկվեն ապագա մտահոգությունները, որոնք ռուսական կողմը նշում է Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման հետ կապված։

Տեսանյութեր

Լրահոս