Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ն AUKUS-ի հետ կաշխատի միջուկային չտարածման հարցի շուրջ

ՄԱԳԱՏԷ-ն մի շարք հարցեր եւ մաղթանքներ ունի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի AUKUS պաշտպանական գործընկերությանը եւ մտադիր է դաշինքի հետ աշխատել միջուկային չտարածման թեմայով: Այդ մասին հայտարարել է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսը: Ավելի վաղ նա խոսել է դաշնակիցների առաջին կոնկրետ նախագծի պրոբլեմատիկ լինելու՝ ոչ միջուկային Ավստրալիային ատոմային սուզանավեր մատակարարելու մասին:

«Ես կարծիք չունեմ ձեր ռազմական ծրագրերի կամ ձեր աշխարհաքաղաքական մոտեցումների առնչությամբ, բայց ես ունեմ ղեկավար սկզբունք՝ չտարածումը… Անհրաժեշտ է, որ մենք մանրակրկիտ աշխատանք անցկացնենք պարտավորությունների հաշտեցման ուղղությամբ, որոնք դուք ունեք»,-Գրոսին ասել է ԱՄՆ կատարած այցի ընթացքում:

Նա պարզաբանել է որ AUKUS-ի մասնակից երկրների տարբեր կարգավիճակները, որոնցից երկուսը ճանաչված են միջուկային տերություններ, իսկ երրորդը նման հնարավորություններ չունի, նշանակում է, որ նրանց հարաբերություններում գործում է տարբեր միջազգային-իրավական ռեժիմ, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի ուղղությամբ: «Չտարածման երաշխիքների գծով մեր լավագույն տեսուչները, իրավաբանական փորձագետները արդեն աշխատում են դրա վրա: Ուստի երբ նրանք (AUKUS-ի մասնակիցները) մեզ մոտ գան, մենք նրանց մի շարք հարցեր կուղղենք եւ մի շարք մաղթանքներ կտանք»,-ասել է Գրոսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս