Բաժիններ՝

Օրվա բաղադրատոմսը. սալորով բրաունի, որը կզարդարի ձեր աշունը

Բաղադրիչներ

1. Սալոր – 300 գ
2. Ձու – 2 հատ
3. Շաքարավազ – 5 ճ/գ
4. Եգիպտացորենի ալյուր – 60 գ
5. Բրնձի ալյուր – 60 գ
6. Կակաոյի փոշի – 3 ճ/գ
7. Փխրեցուցիչ – 1 ճ/գ
8. Տապակած գետնանուշ – 50 գ
9. Աղ
10. Վանիլին

Պատրաստման եղանակը

1. Սալորը լվանալ, կորիզները հեռացնել և հարել բլենդերով:

Կարդացեք նաև

2. Ձվերը և շաքարավազը հարել, ավելացնել սալորի խյուսը և լավ խառնել:

3. Առանձին ամանի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը, վանիլինը, կակաոյի փոշին և աղը:

4. Երկու զանգվածները մացնել, խառնել, ավելացնել գետնանուշը:

5. Թխել 45 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս