«Մեծ վթարի դեպքում Գրիգորը կանգնելու էր դատարանի առաջ, իսկ Արայիկը` ոչ». Զավեն Խաչիկյան
Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Էթիկայի խախտումով, առանց ինֆորմացիայի աղբյուրի թույլտվության, հրապարակում եմ.
2019 թ. Սեպտեմբերի տոնական հրավառության առիթով նիկոլի թվի ԿԳՍՄ նախարար Արայիկը դիմել էր Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն /հիմա`նախկին/ Գրիգոր Գրիգորյանին հրամայելով, որ այդ օրը “սալյուտը” խփելու է թանգարանի տանիքից, որ դռները բաց պահեն: Գրիգորը առարկել էր, բացատրել նրան, որ շենքը հին է, տանիքը համազարկի հետհարվածի պատճառով կարող է փլվել, որ ժամանակին իրենք սա բացատրել էին Սերժին, ու նա էլ հատուկ հրամանով արգելել էր այդ վտանգավոր քայլից զերծ մնալ:
Արի ու տես, որ Արայիկը “պրինցիպ” էր բանեցրել ու շրջանցելով օրենքը` ի հեճուկս Գրիգորի, հրավառությունը կայացրել էր թանգարանի տանիքից. բա իրենք հաղթած ունեին, իրենք` հպարտները, պատերազմն էլ` “լավ եմ արել” կրվածները: Մեծ վթարի դեպքում Գրիգորը կանգնելու էր դատարանի առաջ, իսկ Արայիկը`ոչ, քանի որ նման հրամանները բանավոր են լինում ու տուժողը հիմնարկի տերն է լինում: / Գրիգոր Գրիգորյան`ներող. բանը բանից էս “ պառլամենթական” երկրում անցել է:/
Հ.Գ. Հիմա, երբ գերագույնը երկիրը տանում է “գունեղ”-ի, կարծում եմ, որ մարդիկ պիտի ամոթի և խղճի զգացում ունենան /ոչ միայն հրավառությունները արգելվեն ընդմիշտ/, որ նրանք ու ամենքը, մեր վարքն ու բարքը կարգավորենք բոլոր նրանց հրամայականով, ովքեր չվերնագրված պատերազմի պարտության արդյունքում հավեժ լռեցին»: