Բաժիններ՝

Թալիբները հայտնում են, որ նախազգուշացրել էին ամերիկացիներին ահաբեկչական հարձակման մասին

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը մեկնաբանել է Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունը՝ հայտարարելով, որ հարձակումն իրականացրել են ահաբեկիչները: Այդ մասին հայտնում է Sputnik Афганистан Տելեգրամ-ալիքը:

Մուջահիդն ասել է, որ իրենք նախապես զգուշացրել էին ամերիկացի զինծառայողներին «Իսլամական պետության» կողմից հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին:

«Թալիբանի» ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ պայթյունից տուժածների մեջ կան նաև թալիբներ, որոնք հսկում էին Քաբուլի օդանավակայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս