Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային. կանանց ֆուտզալ
Մոլդովական Չորեսկու գյուղում, կայացավ ՈՒԵՖԱ Կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի B խմբի երրորդ տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ընտրանին հաղթեց 4:2 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նորա Եղյանը, ևս մեկ գոլ հեղինակեց Օլգա Օսիպյանը: Այսպիսով մեր ընտրանին այս մրցաշարում տարավ երկու հաղթանակ և կրեց մեկ պարտություն՝ խփելով 12 և ընդունելով 8 գնդակ:
Այսպիսով, անկախ այսօր երեկոյան կայանալիք Նիդերլանդներ-Մոլդովա հանդիպումից Հայաստանի հավաքականը թիմը խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Նիդերլանդների հավաքականին:
Պայքարը շարունակում են միմիայն խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը: