5,7 և 6,1 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ
Օգոստոսի 17-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ, կղզիներ, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չիլիի Պունտա Արենաս քաղաքից՝ Մագալյանեսի տարածաշրջանի վարչական կենտրոից, որտեղ բնակվում է 117 հազար մարդ, 2 829 կիլոմետր դեպի հյուսիս – արևելք:
Օջախն ընկած է եղել 80 կիլոմետր խորության վրա:
Օգոստոսի 17-ին ավելի վաղ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է հենց նույն շրջանում 6,1 մագնիտուդով երկրաշարժի մասին: Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Պունտա Արենասից 2 849 կիլոմետր դեպի հյուսիս – արևելք:
Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն երկու դեպքում էլ չի ստացվել:
Հարավային Սանդվիչյան կղզիներում մշտական բնակչություն չկա: Օգոստոսի 16-ին ԱՄՆ-ի Երկրաբնական ծառայությունը 7,1 մագնիտուդով երկարաշժ է գրանցել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ: Օջախն ընկած է եղել 33 կիլոմետր խորության վրա: Ցունամի նույնպհես չի սպասվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: