Բաժիններ՝

Մեգան Մարքլի հայրը սպառնացել է դատի տալ դստերն ու արքայազն Հարիին

Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը, Fox News-ին տված հարցազրույցի ընթացքում քննադատել է դստերը և արքայազն Հարիին՝ «թոռներին տեսնելու հնարավորություն չընձեռելու» համար՝ սպառնալով, որ հարցը կարգավորելու համար պատրաստվում է դիմել դատարան։

77-ամյա Մարքլը, որը, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, լուրջ առողջական խնդիրներ ունի, հայտարարել է, թե վախենում է, որ չի հասցնի տեսնել իր թոռներին և նրանց հանդիպելու համար ծնողների համաձայնությունը չստանալու դեպքում մոտ ապագայում մտադիր է դատարան դիմել։

«Արչին և Լիլին փոքր երեխաներ են: Նրանց այս խաղի մեջ չի կարելի ներգրավել։ Ես Կալիֆորնիայի դատարաններում հայց եմ ներկայացնելու՝ մոտ ապագայում իմ թոռներին տեսնելու իրավունք ստանալու համար»,- հայտարարել է նա։

Ամիսներ առաջ ավստրալական 60 Minutes հաղորդման ընթացքում Թոմաս Մարքլն նաև հայտարարել էր, որ «նույնիսկ մարդասպանի ընտանիքի անդամները ներում են նրան, իսկ սառնասիրտ թագավորական զույգը չի ներում իրեն»։

«Դա, իհարկե, ցավալի է․ նույնիսկ բանտում նստած մարդասպանների ընտանիքի անդամները նրան այցելության են գնում։ Ես մարդասպան չեմ, պարզապես հիմար սխալ եմ թույլ տվել և դրա համար պատժվել եմ։ Նրանք խոսում են կարեկցանքի մասին, բայց ո՛չ կարեկցանք ունեն իրենց ընտանիքի անդամի, ո՛չ էլ ամբողջ աշխարհի նկատմամբ»,- հայտարարել էր Մեգան Մարքլի հայրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս