Բաժիններ՝

Մեքսիկական սրճային լիկյոր՝ Կալուա

Բաղադրիչներ

1. Օղի – 2 լ

2. Ջուր – 600 մլ

3. Աղացած սուրճ – 400 գ

4. Շաքարավազ – 2 կգ

5. Վանիլին – 2.5 գ

6. Անիսոն – 5 գ

7. Աղացած դարչին – 2.5 գ

8. Մեխակ – 4 հատ

Պատրաստման եղանակը

1. Ապակե բանկայի մեջ լցնել աղացած սուրճը, ավելացնել անիսոնը, մեխակը և դարչինը: Լցնել նաև վանիլինը:

2. Բաղադրիչների վրա օղի լցնել: Բանկան լավ փակել կափարիչով և դնել մութ տեղում:

3. Թրմել 12 օր: Ժամանակ առ ժամանակ թափահարել:

4. 12 օր անց խառնուրդը քամել թանզիֆի միջոցով:

5. Շաքարավազը լցնել թասի մեջ, ջուր ավելացնել: Դնել կրակին, թողնել, որ շաքարավազն ամբողջությամբ հալչի: Օշարակը եփել մոտ 5 րոպե, վերցնել կրակից:

6. Օշարակը սառեցնել և խառնել սրճային թրմօղու հետ: Նորից փակել կափարիչով և դնել մութ տեղ, այս անգամ 30 օրով:

7. Պատրաստի լիկյորը լցնել շշերի մեջ և պահպանել սառնարանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս