Չինաստանի տնտեսությունում ուղղակի օտարեկրյա ներդրումներն առաջին կիսամյակում 33,9 տոկոսով աճել են

Չինաստանի տնտեսությունում փաստորեն օգտագործված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է 90,96 միլիարդ դոլար, ինչը 33,9 տոկոսով ավելի է տարեկան հաշվարկով: Հուլիսի 14-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը։

Ինչպես նշված է գերատեսչության պաշտոնական կաքում, յուանի համարժեքով փաստորեն օգտագործված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին կիսամյակում աճել է 28,7 տոկոսով եւ կազմել 607,84 միլիարդ յուան: Ճյուղի տեսակետից օտարերկրյա կապիտալի ամենամեծ ծավալը ներգրավել է սպասարկումների ոլորտը՝ 482,77 միլիարդ յուան (շուրջ 74,61 միլիարդ դոլար), ինչը 33,4 տոկոսով ավելի է տարեկան հաշվարկով: Օտարերկրյա ներդրումների զգալի աճ է նաեւ նշվել բարձր տեխնոլոգիաների ճյուղում՝ 39,4 տոկոսով: Մասնավորապես, բարձրտեխնոլոգիական ծառայությունների բնագավառում արտասահմանից ներգրավված ներդրումների ծավալն աճել է 42,7 տոկոսով, բարձրտեխնոլոգիական մշակող արդյունաբերության ոլորտում՝ 29,2 տոկոսով:

Փաստաթղթում ասված է, որ անցած շրջանում ՉԺՀ-ում «Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնության անդամ երկրներից ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է 49,6 տոկոսով, Հարավ -արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայից՝ 50,7 տոկոսով, Եվրամիության երկրներից՝ 10,3 տոկոսով: 2020 թվականի արդյունքներով Չինաստանը ներգրավել է 144,37 միլիարդ դոլար գումարի ուղղակի օտարեկրյա ներդրումներ, ինչը 4,5 տոկոսով ավելի է 2019 թվականի համեմատությամբ: Յուանի համարժեքով անցյալ տարի Չինաստանում ներդրումներն ավելացել են 6,2 տոկոսով՝ կազմելով 999,98 միլիարդ յուան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս