ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով քննության ժամանակ ապացուցողական բազայի պարտավորությունը դրված է ԿԸՀ-ի վրա

Այսօր Սահմանադրական դատարանը շարունակում է քննել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը:

4 քաղաքական ուժեր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» քաղաքական միավորն ու «Հայոց հայրենիք» կուսակցությունը տարբեր հիմքերով ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումներ են ներկայացրել:

Այս գործի քննության ժամանակ ուշագրավ է այն հանգամանքը, որ գործի քննության շրջանակներում ապացուցողական բազան դրված է պատասխանող կողմի վրա, ով տվյալ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) է:

«Սահմանադրական դատարանի» մասին օրենքի 77-րդ հոդվածի 10-11 կետերը կարգավորում են այդ խնդիրը: Այսպես, օրենքն ասում է՝

10. Փաստերի վերաբերյալ դիմող կողմի ներկայացրած տեղեկությունները համարվում են հավաստի, եթե պատասխանող կողմը հրաժարվում է դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելուց, և եթե դրանք չեն հերքվում Սահմանադրական դատարանի կողմից ձեռք բերված, տվյալ գործով որոշում ընդունելու համար էական նշանակություն ունեցող այլ ապացույցներով:

11. Եթե պատասխանող կողմն ընդունում է այն հանգամանքները, որոնցով դիմող կողմը հիմնավորում է իր պահանջներն ու առարկությունները, ապա դիմող կողմը ազատվում է այդ հանգամանքների վերաբերյալ հետագայում ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությունից:

Ըստ այդմ՝ 4 դիմողները մատնանշում են փաստեր, որոնց անհիմն լինելը և իր որոշման իրավաչափությունը պետք է ապացուցի ԿԸՀ-ն։ Իհարկե, սա չի զրկում 4 դիմողներին ոչ միայն փաստեր ներկայացնելու, այլև դրանք հավուր պատշաճի հիմնավորելու հնարավորությունից, սակայն իրենք պարտավոր չեն դա անել, իսկ դրանց անհիմն լինելը պետք է ապացուցի ԿԸՀ-ն։

Եթե վերջինս որևէ փաստի առնչությամբ առարկություններ չներկայացնի, ապա ինքնըստինքյան այդ փաստերը կհամարվեն ապացուցված։ Իսկ ՍԴ-ն պետք է գնահատի, թե որքանով է ԿԸՀ-ն հիմնավորում իր դիրքորոշումները։

Մնում է միայն, որ ՍԴ-ն դրսևորի արդարադատություն իրականացնելու կամք:

Տեսանյութեր

Լրահոս