Բաժիններ՝

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր են ամրապնդել փոխգործակցությունը: Հունիսի 22-ին այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ կայացած հանդիպման ընթացքում։

«Թույլ կտամ ասել, որ թե՛ ԵԱՀԿ-ն, թե՛ ՀԱՊԿ-ն համագործակցում են մի քանի ոլորտներում, բայց կան նաեւ համագործակցության որոշ ուղղություններ, որոնցում մենք կկարողանայինք ամրապնդել մեր փոխգործակցությունը»,- ասել է նա: Եվրակազմակերպության գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ անվտանգության բնագավառում համագործակցության համաժողովում հիշատակվել է սահմանների պահպանության գործում երկխոսության զարգացման անհրաժեշտությունը՝ ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության հակազդման, ինչպես նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար:

«Ես ուրախ եմ, որ մենք այսօր հնարավորություն կունենանք անմիջակա քննարկելու մեր փոխգործակցության հետագա զարգացման հարցերը»,- իր հերթին նշել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Զասը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Շմիդը հունիսի 22-ին առաջին անգամ կայցելի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարություն եւ ելույթ կունենա ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի նիստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս