Բաժիններ՝

«Գազպրոմն» ամենավատ համբավ ունեցող ընկերությունն է

Ռուսական ընկերությունների շարքում ամենավիճելի հեղինակություն ունեցող ընկերությունը «Գազպրոմն» է։ Նման եզրահանգման է եկել շվեյցարական RepRisk ընկերությունը՝ ուսումնասիրով BRIC երկրների հեղինակության ռիսկերը։

Խորհրդատվական խումբը մոնիթորինգի է ենթարկել Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի            ընկերություններին ուղղված քննադատությունը, որն արտահայտվել է թե պաշտոնական փաստաթղթերում, թե ԶԼՄ-ներում։ Ուսումնասիրությունն անցկացվել է 2011թ. հոկտեմբերից մինչև 2012թ. հոկտեմբերը։ Արդյունքները գնահատվել են 100 բալանոց սանդղակով։ Ուսումնասիրության հեղինակները յուրաքանչյուր երկրում առանձնացրել են 3 ամենաքննադատված ընկերությունները։

Առաջին տեղն, ինչպես նշվեց, զբաղեցրել է «Գազպրոմը»։ Նրան հաջորդում է « Арктикморнефтегазразведка» ընկերությունը, որը զբաղվում է արկտիկական գոտում հետախուզական աշխատանքներով և փորձնական հորատումներով։

Երրորդ տեղում ФЕМКО խումբն է, որն զբաղվում է ծովային բեռնափոխադրումներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս