ՀԷՑ-ը 2013-2015թթ. կներդնի 24.7 միլիարդ դրամ
Հայաստանի Հանրապետության հանրայինծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2013-2015 թվականների ներդրումային ծրագրին` 24 712,0 մլն դրամ ծավալով (առանց ավելացված արժեքի հարկի)։
Այդ գումարից 8 միլիարդ դրամը կներդրվել 2013 թվականին։
Ներդրումները կկատարվեն հետևյալ հիմնական ուղղություններով.
1) հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանման, անվտանգության ապահովման և մաշված սարքավորումների փոխարինմանն ուղղված ներդրումներ՝ 2013-2015 թվականների ընթացքում՝ 7 047,1 մլն դրամ, որից 2013 թվականին՝ 1 864,0 մլն դրամ,
2) թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տարեկան հաճախականության և տևողության կրճատմանն ուղված ներդրումներ՝ 2013-2015 թվականների ընթացքում՝ 1 868,3 մլն դրամ, որից 2013 թվականին՝ 468,3 մլն դրամ,
3) նոր սպառողների միացմանը և հատուկ ծրագրերի իրականացմանն ուղղված ներդրումներ` 2013-2015 թվականների ընթացքում՝ 13 329,7 մլն դրամ, որից 2013 թվականին՝ 4 679,7 մլն դրամ,
4) առևտրային հաշվառման համակարգի բարելավմանն ուղղված ներդրումներ՝ 2013-2015 թվականների ընթացքում՝ 1 141,7 մլն դրամ, որից 2013 թվականին՝ 261,7 մլն դրամ,
5) բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպման համար այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 2013-2015 թվականների ընթացքում՝ 1 325,2 մլն դրամ, որից 2013 թվականին՝ 765,2 մլն դրամ։



