Սոցապնախարարության ծառայություններում 165 աշխատողի աշխատանքային պայմանագիր են լուծել

 2021 թվականի փետրվարի 3-ին Կառավարությունն ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, ապրիլի 1-ից էլ սոցիալական պաշտպանության ոլորտի չորս մարմինների գործունեությունը միավորվեց և ստեղծվեց միասնական սոցիալական ծառայություն։

Կառավարության այս որոշումն ընդունելուց հետո ահազանգեր հնչեցին, որ գործազրկության նոր ալիք կսկսվի, որովհետև 4 ծառայության միավորումը հանգեցնելու է հաստիքների կրճատման։

Մամուլում տարածված ահազանգի ալիքը մեղմելու, գուցե նաև մտահոգությունները փարատելու համար ապիլի 21-ին Աշխատանքի և սոցիալական ծառայության նախարարությունը ստիպված է եղել պարզաբանում տարածել.

«Ի պատասխան որոշ մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակներում և սոցիալական աջակցության գործակալություններում ու բաժիններում եղած հաստիքների թիվը պահպանվել է։ Ինչպես նախապես հայտարարվել էր՝ հաստիքների կրճատում չի իրականացվել․ գործառութային փոփոխությունների արդյունքում առկա հաստիքների թիվը և նախկին կառույցների հաստիքների հանրագումարը նույնն է, ուստի համակարգային գործազրկության մասին խոսակցություններն անտեղի են»։

Բայց պարզվում է, որ մարդիկ զուր չէին մտահոգվում:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որ մեկ ամիս առաջ համակարգային գործազրկության մասին խոսակցություններն ու մտահոգություններն անտեղի էր համարում, այսօր երևի նոր պարզաբանում պետք է տարածի, որովհետևհիմա էլ դիմել է Կառավարությանն ու 288 միլիոն 403 հազար դրամ գումարխնդրել165 աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու, նրանց կադրերի ռեզերվուղակելու, աշխատավարձի վերջնահաշվարկի, կատարողականների գնահատմամբ պայմանավորված՝ պարգևատրումների և կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածի համար վարձատրության վճարումներն իրականացնելու նպատակով:

Ակնհայտ է, որ ընտրությունների պատրաստվող իշխանությունն աղմուկ չբարձրացնելու համար 165 մարդու ուղարկել է կադրերի ռեզերվ, և, նվազեցնելով 2021 թվականի բյուջեով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված բյուջեն 288 միլիոն դրամով, 165 մարդու երեք ամիս կվճարի, քանի դեռ նրանք կադրերի ռեզերվում են, իսկ թե ռեզերվում մնալու ժամկետի ավարտից հետո այս 165 հոգին կդառնան գործազուրկ ու կհամալրեն ՀՀ-ում գործազուրկների շարքը, պարզ կդառնա արտահերթ ընտրություններից հետո նրանց կադրերի ռեզերվ ուղարկողների կարգավիճակից։

Ակնհայտ է, որ արտահերթ ընտրություններից առաջ իշխանության համար 165 հոգուն գործազուրկ դարձնելուց առաջ լավագույն տարբերակը նրանց կադրերի ռեզերվում պահելն է՝ հավելյալ աղմուկից և այս փուլում ավելորդ գլխացավանքից խուսափելու համար։

Նշենք, որ կադրերի ռեզերվում գրանցվում են հաստիքների կրճատման, համապատասխան մարմնի լուծարման հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք։

Կադրերի ռեզերվի տեսակներն են` կադրերի կարճաժամկետ ռեզերվ և կադրերի երկարաժամկետ ռեզերվ:

Կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, իսկ կադրերի երկարաժամկետ ռեզերվի ժամկետը` մեկ տարի, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

Տեսանյութեր

Լրահոս