Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները կարող են անցկացվել մեկ խաղով
ՈւԵՖԱ-ն կարող է փոխել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ձևաչափը:
Ըստ The New York Times-ի, լրջորեն քննարկվում է այն տարբերակը, որում կիսաեզրափակչում երկու խաղերի փոխարեն՝ կլինեն մեկական հանդիպումներ: Ավելին, երկու խաղերը, ինչպես նաև եզրափակիչը կանցկացվեն մեկ շաբաթվա ընթացքում նույն քաղաքում:
Բացի այդ, հանդիպումներն իրենք կհամալրվեն զվարճանքի տարբեր միջոցառումներով, օրինակ՝ լեգենդար ֆուտբոլիստների մասնակցությամբ համերգներ, խաղեր:
ՈՒԵՖԱ-ի մենեջերները կարծում են, որ կիսաեզրափակիչ փուլում հանդիպումների քանակը կրճատելու որոշումից ստացված ֆինանսական կորուստը պակաս զգալի կլինի՝ հանդիսատեսի մեծ քանակի պատճառով:
Նշվում է, որ նման փոփոխություններ կատարելու գաղափարը հիմնված է Չեմպիոնների լիգայի ձևաչափի հաջողության վրա, որն օգտագործվել է 2019/20 մրցաշրջանում կորոնավիրուսի համաճարակի ակտիվության շրջանում: Այնուհետև, քառորդ եզրափակչից սկսած, յուրաքանչյուր տուրում թիմերը երկուսի փոխարեն՝ խաղում էին ընդամենը մեկ հանդիպում, և բոլոր հանդիպումներն անցկացվում էին Լիսաբոնում:
Այնուամենայնիվ, ոչ մի փոփոխություն ուժի մեջ չի մտնի առնվազն մինչև 2024 թվականը, երբ նախատեսվում է Չեմպիոնների լիգայի բարեփոխում:
Սիրարփի Աղաբաբյան