«Անձամբ ես պատրաստ եմ․․․ բա ո՞ւմ եք սպասում, ինչի՞ եք սպասում, սկսե՛ք, առաջարկե՛ք գործողությունների ծրագիրը». Արշավիր Ղարամյան

Անձամբ ես պատրաստ եմ…

Երեկվանից ՀՀ քաղաքական դաշտի բոլոր այն ուժերի ներկայացուցիչները՝ առաջնորդներ, ղեկավարներ, որոնք օրհասական են բնորոշում ստեղծված իրավիճակը,- հանդես են գալիս կոչերով, ուղերձներով և հարցազրույցներով առ այն, որ այլևս անհնար է սպասել, պետք է ժամ առաջ կանգնեցնել այս կործանարար գահավիժումը, փրկել Հայաստանը և հայոց պետականությունը, փրկել Հայրենիքը և Հայ ժողովուրդը․․․

Հարգելինե՛րս, բա ո՞ւմ եք սպասում, ինչի՞ եք սպասում, սկսե՛ք, առաջարկե՛ք գործողությունների ծրագիր, և հայ ժողովրդի սթափ հատվածը կկանգնի ձեր կողքին, ու կփրկենք Հայրենիքը․․․

Բայց եթե սահմանափակվում ենք լոկ գրավոր և բանավոր տեքստերով, ուրեմն ոչնչով չենք տարբերվում օրվա պոպուլիստ և դեգեներատ իշխանություններից:

Արշավիր Սուրենի Ղարամյան

Տեսանյութեր

Լրահոս