«Վարչապետի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնողն արտահերթ ընտրությունների գնաց արտաքին դերակատարների ճնշման ներքո»․ Գրիգոր Մուրադյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանն է:
Գրիգոր Մուրադյանը համոզված է.
- Վարչապետի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնողն արտահերթ ընտրությունների գնաց արտաքին դերակատարների ճնշման ներքո:
- Արտահերթ խորհրդարանական այս ընտրությունները վճռորոշ են, կանխորոշելու են Հայաստանի գոյությունը՝ որպես կայացած պետություն:
- Այս ընտրությունները Հայաստանի հետագա ճակատագրի կերտման առանցքային արարն է լինելու:
- Ընտրություններին չմասնակցելն էապես մեծացնում է իշխանությունների կողմից ընտրակեղծարարության հնարավորությունը. դա ձեռնտու է ցանկացած իշխանության:
- Արտահերթ ընտրությունների նախապատրաստական փուլում Փաշինյանի կողմից ընտրակարգի փոփոխությունն արդեն կասկածի տակ է դնում ընտրությունների լեգիտիմությունը:
- Եթե ժողովուրդն իր վրա վերցնի մեղքը, ապա պետք է պատասխանատվություն վերցնի նաև այս երեք տարիների ընթացքում երկրում կատարվածի համար:
- Այս իշխանությունները Հայաստանը վերածում են վարունգային պետության:
- Այսօր իրավապահ համակարգը ծաղրանկարային իշխանության ծաղրանկարն է, ուստի ծիծաղելի է նրանց վրա հույս դնելը:
- Իրական ընդդիմության թուլացման գործոն կարող են լինել մանր կուսակցությունները: Նրանց նպատակն իրական ընդդիմության ձայները փախցնելն ու փոշիացնելն է:
- Երբ ձևավորվեն նախընտրական հիմնադրամները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պետք է լուրջ վերահսկի, թե ինչպես են դրանք ձևավորվել:
- Այս ընտրություններին չգնալն անուղղակիորեն արտոնում է ընտրակեղծարարությանը: