«Ո՞վ եք դուք, արա՛․ էշը դուք եք, մե՞զ եք էշի տեղ դրել»․ Կարեն Վրթանեսյան։
Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ինչ-որ չինովնիկ Սյունիքից հայտարարում է, թե. «Ֆեյսբուք»-ում բոլոր գրածները սուտ են, այստեղ ամեն ինչ նորմալ է, ինչ ասել են, խաբել են»։ Միաժամանակ արտգործնախարարը զանգում է Լավրովին, հետը քննարկում Սյունիքի այսօրվա միջադեպը։
Հա, ժողովուրդ ջան, սաղ նորմալ ա, ուղղակի արտգործանախարարը տենց խասյաթ ունի. ամեն օր զանգում է Լավրովին, Ֆեյսբուքում գրած ստերը քննարկում։
Որ 1–2 օր էլ չի զանգում, Լավրովն է հետ զանգում, հարցնում անհանգստացած. «Տղե՞րք, Ֆեյսբուքից բա ի՞նչ կա, հեչ նոր ի՞նչ ստեր են գրել»։
Ո՞վ եք դուք, արա՛։ Էշը դուք եք, մե՞զ եք էշի տեղ դրել»։