«Նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերից մեկում գրված է՝ մինչև հումանիտար հարցերը չեն լուծվում, ոչ մի գյուղ, ոչ մի շրջան չե՛ս հանձնում». Սերգեյ Շաքարյանց

«Ձեր սիրած Նիկոլը հայ չլինելով հանդերձ, հայրենասեր խաղալով, ոչ մի ինքնապաշտպանական քայլ չձեռնարկեց»,- այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթին և դրան հաջորդած անդառնալի հետևանքներին:

Քաղաքագետի կարծիքով՝ ինքնապաշտպանական քայլերից մեկը կլիներ՝ ոչ մի նահանջը.

«Նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերից մեկում գրված է՝ մնում են դիրքերո՛ւմ: Մինչև բոլոր կարգի հումանիտար հարցերը չեն լուծվում, դու մնում ես դիրքերում, դու ոչ մի գյուղ չե՛ս հանձնում, ոչ մի շրջան չե՛ս հանձնում… Կատարի, էլի, կետ ա, չէ՞, յանի ստորագրել ես, դե կատարի, էլի … Չէ՜, Շուշին լքեք… Հպա՛րտ, հպա՛րտ, հպա՛րտ, ա՛յ տուպոյ, տանկի դեմ հպարտ դուրս չեն գալիս, գոնե մի հատ Ալեքսանդր Մատրոսով ստեղ բեր, էլի, խելապակաս: 100 գրամ սպիրտից հետո կարող է՝ գնա ձեռքերով տանկը կանգնեցնի… Սաղ քո թայֆան՝ վախկոտ, կեղտոտ հառաչիներն են (լաչառ), բայց նաև թուրքացած բոշաների ցեղ է, նրանք նույնիսկ թուրք չեն, ու դու էլ ես բոշա, որովհետև դուք հայ չեք, հայն անզեն մարդուն երբեք անօգնական վիճակում չէր թողնի…»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև  հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին և  ասաց, որ կընտրի այն ուժին, որը խոսք կտա՝  Շուշին և Հադրութը կվերադարձնի հայությանը և 200 տոկոսանոց անվտանգություն կապահովի Զանգեզուրին:

 

Տեսանյութեր

Լրահոս