Ո՞ր խաղացողներին կստորագրի Լապորտան առաջիկա ամիսներին
Լապորտան ցանկանում է հնարավորինս շուտ «Բարսելոնային» դարձնել հիանալի թիմ: Սուպերլիգան կօգներ ֆինանսապես, բայց նախագիծը սառեցվեց: Այնպես որ, հիմա Կատալոնիայում Քեյնը հաստատ չի լինի, էլ չենք խոսում Մբապպեի և Հոլանդի մասին: Բայց ո՞ւմ կարող է Ժոանը ներգրավել նոր մրցաշրջանից առաջ՝ ցույց տալով, որ կրկին ընտրելով նրան որպես նախագահ՝ «կապտանռնագույնների» երկրպագուները չեն սխալվել:
Պաշտպանությունը լավ կուժեղացներ Ժյուլ Կունդեն
Ֆրանսիացին ընդամենը 22 տարեկան է: Բայց նա արդեն համարվում է ամենահեռանկարային կենտրոնական պաշտպաններից մեկը, ով նախորդ տարի «Սևիլիայի» հետ նվաճել էր Եվրոպայի լիգան: Անդալուզական թիմը գիտի, թե ինչպես գումար աշխատել իր սաների միջոցով, և այժմ նա ուզում է 70 միլիոն եվրո ստանալ տղայի համար: Սա ակնհայտորեն գերազանցում է այն գումարները, որոնք պատրաստ են ծախսել «Կամպ Նոու»-ում նորեկներին հրավիրելու համար: Բայց միգուցե Լապորտան ինչ-որ բան մտածի:
Ձախ կողմում Ալբայի համար կարող է հայտնվել ուժեղ մրցակից՝ Գայան
Խոսե Լուիսը 25 տարեկան է և բավականին երկար ժամանակ կարծես ուժեղ ձախ պաշտպանի նման լիներ, և նույնիսկ դարձել էր «Վալենսիայի» ավագը: Փառահեղ ակումբը վատ վիճակում է հիմա, և հաստատ չի հրաժարվի փող աշխատելուց, մանավանդ, եթե նրանք առաջարկում են 40 միլիոն: Ի դեպ, նա խաղացել է նաև «Լոս Սանչեսում»:
Կումանը կարող էր վերսկսել վան դե Բեկի կարիերան
Դոննին փայլեց «Այաքսում»: Բայց ակնհայտորեն պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդում»: Իհարկե, կա Ֆրեդի նման օրինակ, որը սկզբում անհաջողակ էր թվում, բայց հիմա նա գրանցված է ակումբի հիմնական կազմում: Բայց 24-ամյա հոլանդացին ցանկանում է հեռանալ: Ինչո՞ւ չվերստեղծել նրա կապը Դե Յոնգի հետ, ով նույնպես գտնվում էր Կումանի մոտ: Դժվար թե խաղացողի արժեքը լինի ավելի քան 40 միլիոն եվրո: Մյուս կողմից, Ջորջինյո Վեյնլդումը կարող է անվճար գալ՝ որպես ազատ գործակալ: Նա մերսիսայդյան ակումբի հետ չի համաձայնվել աշխատավարձի հարցում: Ճիշտ է, «Բարսելոնայի» համար նա բավականին պահանջներ ունի: Բայց Կումանը շատ է խնդրում կազմակերպել այս տեղափոխությունը:
Սերխիո Ագուերոն ի վիճակի է վերջապես համոզել Մեսսիին մնալ
Այո, Կունը 32 տարեկան է, և ներկայիս վիճակագրությունը սարսափելի է: Բայց մինչ այդ արգենտինացին մեկ տասնամյակ «Մանչեսթեր Սիթիի» առանցքային ռմբարկուն էր: Ի վերջո, «Ատլետիկոյում» Լուիս Սուարեսի վիճակագրությունը ցույց է տալիս, թե ինչի են ընդունակ Լատինական Ամերիկայի գոլահարները, երբ նրանք նոր մարտահրավեր են ստանում: Բացի այդ, հարձակվողը կգա ազատ գործակալի կարգավիճակում, և, որ ամենակարևորն է, կլինի գործոն, որը կխափանի Լեոյի՝ «Կամպ Նոու»-ից հեռանալու ծրագրերը։ Նրանք ոչ միայն շատ լավ ընկերներ են, այլև՝ ունեն բարեկամական կապեր. Մեսսին Ագուերոյի որդու կնքահայրն է։
Ամենայն հավանականությամբ, ղեկավարները չեն հրաժարվի Էրիկ Գարսիայից
Ոչ թե տրանսֆեր, այլ նվեր՝ կենտրոնական պաշտպանն ընդամենը 20 տարեկան է, նա անցել է Գվարդիոլայի դպրոցը և տակտիկապես հիանալի պատրաստված է: Պիկեի հետ համեմատությունները տեղին են՝ նա նույնպես կատալոնական գրանդի աշակերտ էր, բայց մեծահասակների կարիերան սկսել է Անգլիայում: Եվ, որ ամենակարևորն է, այդպիսի կենտրոնական պաշտպան անվճար կվերադառնա Իսպանիա՝ նրանք սպասում էին մինչ նրա պայմանագրի ժամկետի ավարտը:
Ամենից շատ Կումանը սպասում է Մեմֆիս Դեպային
Հանուն 27-ամյա հարձակվողի՝ Ռոնալդը պատրաստ է վիճել և նույնիսկ հակասել Լապորտային, որը բանակցում է Հոլանդի և Ագուերոյի հետ: Մենթորը գիտի Հոլանդիայի ազգային թիմի տղային, այնտեղ նա գլխավոր հարվածային ուժն էր: Կատալոնիա տեղափոխվելուց հետո Կումանը խնդրեց հարձակվող ձեռք բերել, բայց հետո Բարտոմեուն որոշեց սպասել մինչ 2021 թվականը, երբ լրանում է Մեմֆիսի պայմանագիրը «Լիոնի» հետ: Անհատական պայմանագրի առումով ամեն ինչ համաձայնեցված էր «Բարսելոնայի» հետ: Բայց նոր նախագահը պատրաստ էր ամեն ինչ վերախաղարկել՝ հրաժարվելով Դեպայից, չնայած նա նույնիսկ ստիպված չէր վճարել նրա համար:
Հիմա Դեպայը կրկին հնարավորություն ունի հայտնվել կատալոնական թիմում։ Ավելին, Ուսման Դեմբելեն կարող է լքել կազմը: Ֆրանսիացին չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը, որը հաշվարկված է մինչ 2022 թվականը: Եթե նրանք չհամաձայնվեն նրա հետ, ամռանը ստիպված կլինեն վաճառել խաղացողին, որպեսզի լրացուցիչ գումար վաստակեն։
Սիրարփի Աղաբաբյան