Բաժիններ՝

Ատլետիկոյի թուրք կիսապաշտպանը կարող է հայտնվել բանտում

Ստամբուլի օրինապահ մարմինները մեղադրում են «Ատլետիկոյի» կիսապաշտպան Էմրե Բելոզօղլուին «ռասիստական վիրավորական արտահայտություններ» օգտագործելու մեջ և պահանջում ֆուտբոլիստին 6 ամսով բանտ նստեցնել։

Պարզվել է, որ ապրիլի 15-ին, երբ նա դեռ հանդես էր գալիս «Ֆեներբահչեում», «Տրաբզոնսպորի» հետ հանդիպման ժամանակ վիրավորել է իվուարցի Դիդյե Զոկորային։ Էմրեն ընդունել էր, որ նա վիրավորել է սևամորթ ֆուտբոլիստին, սակայն հերքել է այն մեղադրանքները, որոնց համաձայն հնչեցվել են ռասիստական վիրավորանքներ։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան այդ միջադեպի հետ կապված Էմրեին 2 հանդիպումով որակազրկեց։ Այժմ նոր անհերքելի ապացույցներ են հայտնաբերվել, որոնց համաձայն` վիրավորանքները իսկապես ռասայական բնույթ են կրել։

Առավելագույն պատիժը նման դեպքերի համար կարող է հասնել 2 տարի ազատազրկման։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս