«Ալիևը խորապես թքած ունի, թե ինչ արձագանք ա ստանում իր «ռազմական հանցագործությունների պուրակը» դրսում»․ Անժելա Էլիբեգովա
Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիևը խորապես թքած ունի, թե ինչ արձագանք ա ստանում իր «ռազմական հանցագործությունների պուրակը» դրսում։ Մեկին էժան նավթ կծախի, մյուսի բերանը խավյարով կփակի, երրորդին՝ կանտեսի։
Ինքը իր երկրի ներսում հետպատերազմյան խնդիրները պաթոսախեղդ հայրենասիրության քարոզչությամբ լղոզելու խնդիր ունի։
Ինքը կիսահաղթանակի մասին անհարմար հարցեր տվողների ձայնը խլացնելու խնդիր ունի։
Ինքը օկուպացված տարածքներում շինարարության փող ճարելու խնդիր ունի։
Ինքը մեզ բարոյապես ոչնչացնելու ու ռևանշի մասին մտքերը սպանելու խնդիր ունի։
Իսկ մենք ի՞նչ խնդիր ունենք»։