«Ոչ մի գեներալ աշխատանքից չի ազատվել». Սամվել Ասատրյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը «վենդետա» է սկսել բանակում և պատժում է այն զինվորականներին, կորպուսների հրամանատարներին, որոնք դեմ էին արտահայտվել Նիկոլ Փաշինյանին և պահանջել էին նրա հրաժարականը: Թերթը գրել էր նաև, որ ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հետ միասին՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այս օրերին քննարկում է բանակային կորպուսների խոշորացման և մեծ հրամանատարական կետ ստեղծելու հարցը:

168.am-ի հետ զրույցում ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը վստահեցրեց, որ վենդետայի լուրն իրականությանը չի համապատասխանում:

«Ոչ մի գեներալ բարձրաստիճան զինվորական պաշտոնից կամ աշխատանքից չի ազատվել»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է բանակային կորպուսների խոշորացմանը, Ասատրյանը նշեց, որ զինված ուժերում կառուցվածքային փոփոխությունները հանրայնացման ենթակա չեն:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս