Բաժիններ՝

Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի պուրակը Մաշտոցի (Մանուշյանի) պուրակին կապող գետնանցումը

Այսօր Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի պուրակը Մաշտոցի (Մանուշյանի) պուրակին կապող գետնանցումը, տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

«Կառուցապատումն արել է «Tashir» խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։

Ստորգետնյա անցումը մատչելի է տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։

Ներքեւում կան առեւտրի կետեր ու հանրային սննդի օբյեկտներ:

Շնորհակալություն տնտեսվարողին՝ բարեխիղճ համագործակցության համար»,- հայտնում են քաղաքապետարանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031