Բաժիններ՝

Լույս է տեսել Հայկական աստղագիտական ընկերության հերթական տեղեկագիրը

Լույս է տեսել Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 59) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter): ՀԱԸ տեղեկագրերն առցանց կարելի է կարդալ հետևյալ կայք-էջում՝ http://www.aras.am/ArasNews/arasnews.html:

Վերջին համարի բովանդակությունը հետևյալն է.

1. Միջազգային աստղագիտական միության 2013թ. հոկտեմբերի 7-11-ին  Հայաստանում կայանալիք թիվ 304 գիտաժողովը «Ակտիվ գալակտիկաների միջուկների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ»

2. Երիտասարդ աստղագետների ՀԱԸ տարեկան մրցանակը (Երվանդ Թերզյանի անվան մրցանակ)

3. Կորեայում կայացած Միջազգային աստղագիտական օլիմպիադայի արդյունքները. հայ մասնակիցների հաջողությունները

4. Հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Աստղագիտական գրքերի աշխարհը» ցուցահանդեսը Բյուրականում

5. «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակի թողարկումը

6. Կամո Գիգոյանի «Բյուրականյան առաջին շրջահայության ուշ դասերի աստղերի որոնումները և ուսումնասիրությունները» աշխատանքները

7. Ռոբերտ Սարգսյանի «Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» գրքի նախաբանը Արեգ Միքայելյանի կողմից

8. Ռոբերտ Սարգսյանի «Տիեզերքում նախաստղային նյութի գոյությունը բնութագրող պարամետրը» աշխատանքը

9. Տարեդարձներ (Վաղարշակ Սանամյան- 95, Գրիգոր Գուրզադյան- 90, Հակոբ Թերզան- 85, Դանիել Վիդման-70)

Նշենք, որ ՀԱԸ տեղեկագրերը ներկայացնում են հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս