Տղամարդիկ խոստովանել են, որ ավտոմեքենայում հայտնաբերվածը գողացված է
Փետրվարի 19-ին, ժամը 06.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները գիշերային ծառայություն իրականացնելիս Մասիս քաղաքի Արարատյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, «ԳԱԶ-3221» մեքենայով հանդերձ՝ բերման են ենթարկել 26 և 33 տարեկան երկու տղամարդու։
Ստուգմամբ պարզվել է, որ մեքենան բեռնված է երկաթով: Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանել են, որ երկաթները գողացել են նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հերացու փողոցից:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: