Բաժիններ՝

ՓՄՁ-ներն ավելի հեշտ «կթաքնվեն»

«Երբ մենք խոսում ենք ստվերայնության կամ կոռուպցիայի դեմ պայքարի մասին և երբ տեսնում ենք, որ Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքը տարիներ շարունակ դոփում է տեղում, դա նշանակում է, որ ոչ թե տնտեսությունը չի զարգանում, այլ, որ զարգացող հատվածը նաև անհայտանում է ստվերայնության մեջ»,- Pastinfo.am-ի թղթակցին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա, եթե նայենք 5-ամյա ժամանակային կտրվածքով, ապա կտեսնենք, որ թվերը նույնն են մնում: ՀՀ ՀՆԱ-ն այսօր պետք է լինի ոչ թե 10-11 մլրդ, այլ շատ ավելին. այն երկու տարում կարելի է հասցնել մոտ 20 մլդ դոլարի, իսկ բյուջեն, մուտքերի մասով, պետք է լինի ոչ թե 2,5 մլրդ և, նույնիսկ, դրանից էլ քիչ, այլ` ավելի բարձր, մոտ 4 մլրդ դոլար:

Եվ այս իրավիճակը ցույց է տալիս, որ ստվերը մնում է բավականին կայուն և լուրջ ցուցանիշային մակարդակի վրա:

ՀԳՀՄ նախագահի կարծիքով՝ ստվերը ոչ միայն խոշոր բիզնեսի ոլորտում կարող է դիտարկվել, այլ նաև ՓՄՁ-ներում, որոնք լինելով մասշտաբով, գործունեության ընդգրկմամբ անհամեմատ փոքր, հնարավորություն ունեն շատ ավելի հեշտությամբ խուսափել հարկային դաշտից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս