Բաժիններ՝

Հարավային Կորեայում թռչնագրիպի պատճառով նոյեմբերից ի վեր գրեթե 26 մլն թև ընտանի թռչուն է ոչնչացվել

Կորեայի Հանրապետությունում H5N8 բարձրախտածին թռչնագրիպի առնվազն 87 օջախ է հայտնաբեարվել փետրվարի 8-ի առավոտվա դրությամբ: Այդ մասին հայտնել է պարենի, գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարությունը։ Նախարարության տվյալներով՝ անասնաբույժները հետազոտում են վարակի եւս մեկ ենթադյալ օջախ Փոչհոն քաղաքի (Կյոնգիդոյի նահանգ) ֆերմայում, որտեղ 160 հազար հավ է պահվում:

Կանխարգելիչ նպատակներով երկրում անցյալ տարվա նոյեմբերի վերջից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է գրեթե 26 միլիոն թեւ ընտանի թռչուն: Հակիթի մանրածախ գները վերջին շաբաթում 43,8 տոկոսով աճել են անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Նույն ժամանակամիջոցում հավի միսը թանկացել է 15 տոկոսով, իսկ բադինը՝ 35 տոկոսով: Գների կայունացման համար մինչեւ հունիսի 30-ն ընկած շրջանում կառավարությունը վերացրել է հավկիթի եւ թռնաբուծական արտադրանքի յոթ տեսակների ներմուծման սակագները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս