Լոնդոնում արտակարգ իրավիճակ է հայտարարվել Covid-19-ով պայմանավորված
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարել` երկրում կորոնավիրուսի համավարակի վտանգով պայմանավորված: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր ես Լոնդոնում արտակարգ իրավիճակ եմ հայտարարել: Լոնդոնի յուրաքանչյուր 30-րդ բնակիչն այժմ վարակված է կորոնավիրուսով: Եթե մենք անհապաղ քայլեր չձեռնարկենք, կարող են բազմաթիվ մարդիկ մահանալ»,- նշել է Խանը:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 2 մլն 889 հազար 419 է: Վիրուսի հետևանքով մահացել է 78 հազար 508 մարդ: