Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամների և «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցչի հետ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանն այսօր առանձին հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամներ՝ Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ

Հանդիպումների ընթացքում քննարկվել է 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Փաշինյանը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները:

Տեսանյութեր

Լրահոս