Բաժիններ՝

ԵՄ-ի ղեկավարներն ստորագրել են Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության համաձայնագիրը

Եվրամիության ղեկավարներն ստորագրել են Մեծ Բրիտանիայի հետ առեւտրի եւ համագործակցության համաձայնագիրը Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո: Փաստաթղթի ստորագրման արարողությունը կայացել է դեկտեմբերի 30-ին Բրյուսելում: Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը փաստաթուղթն ստորագրել են Եվրաիության անունից, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դա պետք է անի Լոնդոնում Միացյալ Թագավորության անունից:

«Համաձայնագիրը, որն այսօր մենք ստորագրեցինք, բազմամսյա ինտենսիվ բանակցությունների արդյունքն է, որոնց ընթացքում Եվրամիությունը միասնության աննախադեպ մակարդակ դրսեւորեց: Դա արդարացի եւ հավասարակշռված համաձայնագիր է, որը լիովին պաշտպանում է Եվրամիության հիմնարար շահերը եւ կայունություն եւ կանխատեսելիություն է ստեղծում քաղաքացիների եւ ընկերությունների համար»,- հայտարարել է Միշելը: Այժմ համաձայնագիրը պետք է վավերացվի Եվրախորհրդարանի կողմից, ինչից հետո վերջնականապես կհաստատվի ԵՄ-ի խորհդրի կողմից եւ կարող է ուժի մեջ մտնել:

Դեկտեմբերի 28-ին Եվրախորհրդարանը հայտարարել էր Brexit-ից հետո Եվամիության եւ մեծ Բրիտանիայի միջեւ առեւտրի եւ համագործակցության համաձայնագիրը մարտ ամսին պլանային նստաշրջանում վավերացնելու մտադրության մասին՝ կոչ անելով այդ առնչությամբ երկարաձգելու համաձայնագրի ժամանակավոր կիրառման շրջանը: Եվրախորհրդրանի առջատար խմբակցությունների առաջնորդները հասկանալ են տվել, որ ոչ մի կարգի արտապլանային նստաշրջաններ չեն կազմակերպի Brexit-ի համաձայնագրի վավերացման համար:

Դեկտեմբերի 24-ին Բրյուսելը եւ Լոնդոնը փոխզիջման են հասել Brexit-ից հետո գործընկերության համաձայնագրի տեքստի շուրջը: Brexit-ի շուրջը ԵՄ-ի գլխվոր բանագնաց Միշել Բառնիեի խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է ազատ առեւտուր առանց բաժնեմասերի եւ սակագների, միմյանց տարածքի, ծովային եւ օդային տարածության անսահմանափակ մուտք եւ ծովային պաշարներից հավասարակաշռված օգտվելու հնարավորություն: Կողմերը մտադիր են իրենց քաղաքացիների համար ապահովել միմյանց սոցիալական համակարգերից օգվելու հավասար հնարավորություն: Բրյուսելը եւ Լոնդոնը հրաժարվել են գործողությունների համակարգումից արտաքին քաղաքականության, պատժամիջոցների ռեժիմի եւ պաշտպանության ոլոտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս