Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա
![](https://168.am/wp-content/uploads/2020/12/1039262.jpg)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում` լուրը հաստատեցին ԱԱԾ լրատվության բաժնից:
«Լուրը հաստատում եմ, նա Մոսկվայում է: Այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»,- նշեցին ԱԱԾ-ից:
Արմեն Աբազյանը Մոսկվա էր մեկնել նաև դեկտեմբերի սկզբին: