Մամուլի նկատմամբ ճնշումներ․ 2020 թվական

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ներկայացնում է 2020 թվականի ընթացքում մամուլի նկատմամբ տեղի ունեցած ճնշումները՝ ժամանակագրական հաջորդականությամբ։

ՕՐ ՄԱՐԴ/Խախտում կատարող ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ/թեմա
Հունվարի 9 Կիբերհարձակման է ենթարկվել ArmLur.am-ը։
Հունվարի 13 Փորձել են կոտրել լրատվամիջոցների ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերը

 

Armtimes.com-ում հոդված հրապարակվեց, որում քրեական հեղինակության և նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ համագործակցության մեջ մեղադրվում էր հայկական լրատվական կայքերից մեկի գլխավոր խմբագիրը։

 

Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին հայտարարել է, որ նշված հոդվածում, որպես կայքի խմբագիր, իրեն են նկատի ունեցել։

Հունվարի 15 Վիրավորել են «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրողներին․

 

«Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող Նանե Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ըստ որի Եղվարդ քաղաքում ծննդատան փակման հետ կապված բողոքի ակցիան մի քանի օր է ինչ ուղիղ եթեր է հեռարձակվում իրենց հեռուստաալիքով։

 

Ըստ Նանե Հայրապետյանի՝ մասնագիտական գործունեությունն իրականացնելիս միջադեպեր են գրանցվել։ Որոշ մարդիկ մոտեցել են լրագրողներին և վիրավորել նրանց մասնագիտական աշխատանքը։

Հունվարի 16 Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանի հեռուստաընկերությունների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը՝

 

Այսօր ՀՀ-ում կան նույնիսկ կոռուպցիոներների հեռուստատեսություններ, առնվազն 2 հեռուստաալիք ՀՀ-ում, կարելի է լոգոյի տեղը գրել «կոռուպցիա» կամ «կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը Հայաստանում․․․

Հունվարի 16 ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյան Գեղամ Գևորգյանը հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» օրաթերթի առաքումը ԵՊՀ։
Հունվարի 27 Լենա Նազարյան Լենա Նազարյանը պիտակավորել է լրատվականներին․ «Մի քանի վարձու լրատվականներ»։
Հունվարի 28 Ոստիկանություն Երևան քաղաքի տարբեր վայրերից բերման են ենթարկվել «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներն ու համակիրները, «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, իր տան շքամուտքից բերման է ենթարկվել նաև Antifake.am լրատվականի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։
Փետրվարի 3 ԱԺ ԱԺ անցակետի մոտ, անկազմակերպ աշխատանքի հետևանքով, կուտակումներ են առաջացել։ Այնուհետ խնդիրը փորձել են կարգավորել՝ դրսևորելով կողմնապահություն․ որոշ լրագրողների ներս են թողել, որոշներին՝ ոչ։
Փետրվարի 4 Ռուբեն Ռուբինյան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը 5-րդ ալիքի լրագրողի հարցին հեգնական պատասխան է տվել` հիշեցնելով վերջինին, թե որ լրատվամիջոցն է նա ներկայացնում:
Փետրվարի 5 Ալեն Սիմոնյան ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ամո՞թ չի, էդ ի՞նչ լրատվամիջոցներում եք աշխատում»։
Փետրվարի 7 Կարեն Անդրեասյան ՀՀ Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Հանրայինի եթերում պիտակավորել է լրատվամիջոցներին։
Փետրվարի 9 ՀՀ Կառավարություն ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք է տրվում:
Փետրվարի 12 Slim.am կայքը լուր էր տարածել, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ կապված անհարմար միջադեպի մասին տեսանյութը պատրաստել և տարածել է 168.am-ը, մասնավորապես, կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Վերջինը հերքել է լուրը և նշել է, որ նյութի տարածման հետ որևէ առնչություն չունի։
Փետրվարի 13 Ալեն Սիմոնյան Ալեն Սիմոնյանը  չի կարողացել կառավարել իրեն, ձայնը բարձրացնելով նա բոլորի ներկայությամբ նկատողություն է արել լրագրողին՝ վերջինիս պահվածքն անվանելով՝ թուլություն։
Փետրվարի 15 ՀՔԾ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին։
Փետրվարի 20 ՀՔԾ ՀՔԾ֊ն քրեական գործ է հարուցել Տարածքային կառավարման և ենթուկառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածություն ունենալու մասին՝ «Հրապարակ» օրաթերթի հրապարակման հիմքով։
Փետրվարի 24 ՀԿՏԿ ՊՈԱԿ Վարչապետի աշխատակազմն անհատական տվյալների պաշտպանության պատրվակով անհիմն սահմանափակել է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության տեղեկություններ ստանալու իրավունքը։
Մարտի 3 Ռաֆիկ Հակոբյան Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը հրապարակայնորեն կոչ է արել «մաքրել դատական համակարգը», այնուհետև «մաքրել չորրորդ իշխանությունը»:
Մարտի 6 Մասիս Մայիլյան ԱՀ Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը և նրա ազգական Հովիկ Մայիլյանը խոչընդոտել են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողական թիմի աշխատանքը:
Մարտի 16 Արայիկ Հարությունյան Լրատվականները լուր էին տարածել, ըստ որի` Տաթևիկ Ռևազյանը մեկնել է Դանիա, որպեսզի իր երեխան այնտեղ ծնվի, քանի որ այնտեղ ապահով է։ Հոդվածում վիրավորանք չկար: Հոդվածին Տաթևիկ Ռևազյանը ևս արձագանքել էր: Նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն, հոդվածի հեղինակին անվանել է «տգետ»։

 

Մարտի 18 ԱԺ Հանրային հեռուստաընկերության եթերում վճարովի գովազդը մահակ է լինելու մասնավոր հեռուստաընկերությունների համար։
Մարտի 23 Գագիկ Ծառուկյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և լրագրողների միջև միջադեպ է տեղի ունեցել։

Լրագրողը հարցրել է Գագիկ Ծառուկյանից՝ արդյոք հարկադիր արձակուրդի համար Գագիկ Ծառուկյանը վճարելու՞ է աշխատողներին։ ԲՀԿ առաջնորդը վիրավորել է լրագրողին, ասելով՝ «աղջիկ ջան, ինչքան դատարկ-դատարկ դու կարաս խոսաս»։

Մարտի 26 ԱԺ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծն ԱԺ֊ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Այսպիսով՝ Հանրային հեռուստաընկերությանը կոմերցիոն գովազդ հեռարձակելու հնարավորություն տրվեց։ Այս որոշման արդյունքում, շատ մասնավոր հեռուստաընկերություններ, որոնք չունեն պետական ֆինանսավորում, հայտնվելու են ճգնաժամի մեջ։
Մարտի 26 Պարետատուն Պարետի որոշմամբ դադարեցվում է տպագիր մամուլի գործունեությունը։
Մարտի 31 Պարետատուն Antifake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն ահազանգում է, որ Պարետ Տիգրան Ավինյանի ասուլիսի ընթացքում չեն հնչեցվել AntiFake.am-ի առցանց ուղարկված հարցերը։
Ապրիլի 1 ԱԺ Ազգային ժողովը ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Ըստ այս նախագծի՝ արտակարգ դրության ռեժիմում, հեռահաղորդակցման օպերատորներից օգտվող անհատ քաղաքացիների տեղաշարժի գրաֆիկը, զանգերի և կարճ հաղորդագրությունների մասին տեղեկությունները հավաքագրվում են և ամեն վայրկյան կարող են օգտագործվել։
Ապրիլի 2 Պարետատուն Պարետատունը անտեսում է լրատվամիջոցների բարձրացրած հարցերը․ խոստանալով պատասխանել առցանց եղանակով լրատվամիջոցների ուղարկած հարցերին՝ արդեն երկրորդ անգամ չի պատասխանել antifake.am կայքի ուղարկած հարցերին:
Ապրիլի 3   Կորոնավիրուսով պայմանավորված լրագրողներն իշխանության ներկայացուցիչների մամուլի ասուլիսներին իրենց հարցերն առցանց են ուղարկում։ Ըստ սահմանված կանոնների՝ այդ հարցերը պետք է հնչեցվեն, սակայն լրատվականների հարցերն անտեսվում են։ Իրենց ուղարկած հարցերն անտեսելու մասին բարձրաձայնել են Lurer.com, Hraparak.am, Antifake.am, Analitik.am, Goris Today, Slaq.am լրատվականները և լրագրող Փայլակ Ֆահրադյանը։
Ապրիլի 7 ԱԺ 168.am֊ը «Ազգային ժողովում կրկին պարգևատրվել են» վերնագրով հոդված է հրապարակվել։ Լուրն իրենց ֆեյսբուքյան էջերում փորձել են հերքել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Բաբկեն Թունյանը։

Նրանք մեղադրել են լրատվականին կեղծ լուր տարածելու մեջ, բայց ինչպես երևում է Ազգային Ժողովի 02.04.2020 ընդունված Կ-56-Ա որոշումից, Արարատ Միրզոյանը պատգամավորներին պարգևատրելու կարգադրություն է տվել։

Ապրիլի 9 Շրջակա միջավայրի նախարարություն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագիծ է ներկայացվել, որը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Ըստ e-draft-ում ներկայացված տարբերակի` ինֆորմացիոն սահմանափակումներ պետք է լինեին հատուկ տեսակի բազմացման վայրերի մասին տեղեկատվության վերաբերյալ, բայց ինչպես պարզվել է հետագայում այն, ինչ ներկայացված է եղել առցանց և այն ինչ քննարկվել է կառավարության կողմից տարբեր նախագծեր են, և վերջինս ավելի խիստ սահմանափակումներ է նախատեսում։
Ապրիլի 13 Ոստիկանություն Ոստիկանությունը վարույթ է հարուցել «Փաստինֆո» լրատվական կայքի դեմ՝ կապված մարտի 11-ին հրապարակված նյութի հետ։ («Մարտունու հիվանդանոցում պետք է մեկուսացնել 100 աշխատողի, ինչը նշանակում է փակել հիվանդանոցը. Infoport»)
Ապրիլ 15 ԱԺ ԱԺ նիստում ապրիլին 15-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 97 կողմ, 14 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունվեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու կամ ատելության կոչերի համար:
Ապրիլ 16 ԱԺ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը: Իշխանությունը օրենքի տեսք տվեց մասնավոր հեռուստաընկերություններին սնանկացնելու և խոսքի ազատությունը սահմանափելու որդեգրված քաղաքականությանը:
Ապրիլ 17 Politik.am լրատվական կայքը ԴԴօՍ հարձակման է ենթարկվել
Ապրիլի 17 Անդրանիկ Քոչարյան Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում, երբ լրագրողը հարցրեց իր տղայի զորակոչից խուսափելու մասին, հարցրեց`«Դուք ո՞ր լրատվականն եք»: Լրագրողը պատասխանեց`«Yerevan Today»: Քոչարյանը պատասխանեց`«հասկանալի ա: Իսկ «Հրապարակ»-ից էս հարցով հետաքրքվող չկա՞»:
Ապրիլ 20 Վարչապետի խոսնակ Իշխանությունն իր թերացումները լրագրողների վրա է բարդում․ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կատարվածի ողջ պատասխանատվությունը գցեց Հանրային հեռուստաընկերության վրա՝ պահանջելով պարզաբանում, մինչդեռ իր բաժին մեղքը չընդունեց։
Ապրիլ 21 Նիկոլ Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր շարունակ անհասցե մեղադրանքներ է հնչեցրել լրատվական դաշտի հասցեին։ Նա լրատվականներին և լրագրողներին մեղադրել է պատվերով և գումարով հոդվածներ գրելու մեջ։
Ապրիլի 22 Ալեն Սիմոնյան Ալեն Սիմոնյանը լրատվականների 90 տոկոսին մեղադրել է հետաքրքիր վերնագրեր ընտրելով գումար աշխատելու մեջ։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ լրատվականների հրապարակումների 50 տոկոսը սուտ են։
Ապրիլի 23   Blognews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր֊Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կայքը գտնվում է DDoS հարձակման տակ։
Ապրիլի 27 Սոց․ ցանց օգտատերեր Որոշ օգտատերեր պահանջում են, որ 5-րդ ալիք հեռուստաընկերությունը դադարեցնի գործունեությունը:
Ապրիլ 29 Աշոտ Մելիքյան Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը համաձայն է վարչապետի այն հայտարարության հետ, որ լրատվամիջոցները նախկինում իշխանություններից փող են վերցրել։
Ապրիլի 30 Դատարան «Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակման դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է։
Մայիսի 8 Նիկոլ Փաշինյանի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայր՝ Սերգեյ Բարսեղյան Ըստ Analitik.am կայքի՝ մայիսի 8-ի առավոտից 4-5 անգամ խմբագրություն է զանգահարել մի տղամարդ, որը ներկայացել է որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայր՝ Սերգեյ Բարսեղյան։

 

Նա պահանջել է ասել, թե ով է հրապարակել Սյուզաննա Բարսեղյանի վերաբերյալ նյութը Analitik.am կայքում:

Մայիս 16 Նիկոլ Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում 168.am լրատվականի հարցին պատասխանելիս պիտակավորել է լրատվականին` անվանելով հանրապետական իշխանության լրատվամիջոց։

 

Մայիսի 19 Արսեն Թորոսյան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հարցերն «անհեթեթ» է որակում. այս մասին hetq.am կայքում գրել է լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

 

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեր հարցումները համարում է անհեթեթ. նա այդպես է գնահատել մեր հոդվածը հրապարակումից հետո»:

Մայիսի 19 Հաքերային հարձակում է տեղի ունեցել Ankakh.com լրատվական կայքի դեմ։ Կայքի խմբագրությունն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակով և իր հայտարարության մեջ նշել, որ այս հարձակումը զուտ քաղաքական բնույթ ունի․ թիրախավորված է եղել Վազգեն Մանուկյանի անձը։
Մայիսի 19 Ստյոպա Սաֆարյան «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման շրջանակում Հանրային խորհրդի նախագահը թիրախավորել է նաև հեռուստաընկերություններին. «Երեկ հեռուստաընկերությունների մի հայտնի զանգված՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին  պաշտպանող, լի ու բոլ լուսաբանել է այս միջադեպը։ Մինչդեռ նրանցից որևէ մեկը չի լուսաբանել, որ հանրային խորհուրդն ունեցել է հեռավար նիստ, որտեղ քննարկվել են շատ կարևոր հարցեր։ Հանրային խորհուրդը իր ամբողջ 10 տարիների գործունեության մեջ չի աշխատել այսպես»։
Մայիսի 20 ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյան «1in.am»-ի տաղավարում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն, անդրադառնալով ՀՌՀ նոր օրենքին, մի քանի դիտարկումներ է արել, որոնք, ըստ նրա, լուծում են մեդիաոլորտի որոշ խնդիրներ։

 

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը եթերը գրաքննության ենթարկելու միտում է տեսնում։ Տիգրան Հակոբյանը չի ներկայացրել որևէ մեխանիզմ, թե որ տեղեկատվութունն է համարվելու փաստ, որը՝ մանիպուլացիա։ Այսպես՝ ԶԼՄ-ների խոսքի ազատությունն է սահմանափակվում, որոնք շատ դեպքերում հնարավորություն ունեն փակ աղբյուրներից հավաստի տեղեկություն ներկայացնելու։ Այս վերահսկումը ոտնձգություն է ոչ միայն լրատվական դաշտի ազատության դեմ, այև կարող է ծառայել գործող իշխանությանը։

Մայիսի 20 Իշխանություն/Ոստիկանություն Բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի աջակիցները, որոնք սոցիալական հեռավարության կանոնները պահելով, հավաքվել էին՝ ի սատարում Արթուր Դանիելյանի։
Մայիսի 25 Կարեն Անդրեասյան Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը առանց որևէ իրավական և դատական որոշումների, իր ֆեյբուքյան էջում անհասցե մեղադրանքներ է հնչեցրել լրատվամիջոցների հասցեին․

 

«Նախկինների հանցավոր մնացորդները մի նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել: Նրանք ամեն մի փոքր իրավական միջադեպ և իշխանական ամեն մի սայթաքում վերածում են համաժողովրդական ողբի: Դրա համար նրանք ունեն բավական քանակի ծախու լրագրողներ, քաղաքագետներ և կեղծ իրավապաշտպաններ»:

Մայիսի 26 ԴԴօս հարձակում՝ News.am լրատվականի վրա
Մայիսի 26 Վարչապետի տեղեկատվության և հասարակայնության վարչություն «Մայիսի 26-ից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու բրիֆինգով։

Վարչապետի լրատվական ծառայությունը յուրաքանչյուր բրիֆինգից առաջ կապ կհաստատի երկու լրատվամիջոցի հետ՝ վերջիններիս հետաքրքրող հարցերը ստանալու նպատակով, որոնք կհնչեցվեն ուղիղ եթերում»:

 

Սահմանափակվել է վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխաններ ստանալու լրատվականների իրավունքը։ Հայտարարության մեջ մանրամասնված չէ` ինչպես են ընտրվելու լրատվականները, որոնց հարցերին պատախանելու է վարչապետը։

Մայիսի 27 Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյան, քաղաքապետ Դիանա Գասպարյանի խոսնակ Մարիամ Պողոսյան Վիրավորել են «Հրապարակ» օրաթերթի լրագրողին։

 

Լրագրող Կորյուն Սիմոնյանի գրած հոդվածից հետո, Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանն ու քաղաքապետ Դիանա Գասպարյանի խոսնակ Մարիամ Պողոսյանն լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություններ են թույլ  տվել։

Մայիսի 28 ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հանդիմանել է «Հետք» լրատվականին՝ փաստացի հաստատելով լրատվականի հրապարակած հարցազրույցում տեղ գտած փաստերը։

 

Նա նշել է, որ դեմ է, որ պացիենտները բժշկական հարցեր պարունակող տեղակատվություն տարածեն։ Լրատվականն, իր հերթին, գործել է էթիկայի և լրատվության կանոնների համաձայն՝ ունենալով հավաստի տեղեկություն և հարցազրույց տվող կողմի համաձայնություն։

Հունիսի 3 Արցախ Արցախում դադարեցվել է հայաստանյան մի քանի հեռուստաալիքների հեռարձակումը: Դրանց թվում են «5-րդ ալիք»-ը, «Շողակաթը», «Ա ԹԻ ՎԻ» հեռուստաընկերությունը:
Հունիսի 8 Էդուարդ Աղաջանյան Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրատվականների հասցեին։
Հունիսի 11 Աննա Հակոբյան Աննա Հակոբյանը հեգնել է լրատվականին։

 

Armday.am կայքում արտատպվել է ֆեյսբուքյան գրառում, ըստ որի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, առանձնատուն է գնել Կանդայում։

 

Armday.am կայքի գլխավոր խմբագիր Տաթև Այվազյանի ֆեյսբուքյան էջում Աննա Հակոբյանն, անդրադառնալով նյութին, հեգնական մեկնաբանություն է արել

Հունիսի 12 Արցախ Արցախում դադարեցվել է «5-րդ ալիք»-ի հեռարձակումը։
Հունիսի 16 ՀՀ ոստիկանություն ՀՀ ոստիկանութունը բռնություն է կիրառել լրատվամիջոցների նկատմամբ։ Գագիկ Ծառուկյանը հարցաքննությունից հետո, ոստիկանները կոպիտ կերպով հրելով ու քաշքշելով հեռացրել են ԱԱԾ շենքի մոտ գտնվող լրագրողներին եւ օպերատորներին:
Հունիսի 16 ՀՀ ոստիկանություն ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողությունների ընթացքում բռնության է ենթարկվել «Նովոստի–Արմենիա» գործակալության օպերատոր Գարիկ Աբելյանը։

 

Հունիսի 17 Նազենի Բաղդասարյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել մեդիադաշտի հասցեին։
Հունիսի 17 Հակոբ Կարապետյան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անցել է լիազորությունների սահմանը՝ պիտակավորելով լրագրողներին։
Հունիսի 18 Մխիթար Հայրապետյան «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը սպառնացել է լրատվամիջոցին` կես ժամ ժամանակ տալով նյութը հեռացնելու համար։
Հունիսի 18 ԱԺ /Մխիթար Հայրապետան, Վահագն Թևոսյան, Արման Բաբաջանյան / ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիածառայությունների մասին» նոր օրենքի նախագիծը՝ առանց դրա շուրջ հասարակական քննարկում  իրականացնելու, մասնագիտական լսումներ կազմակերպելու ու մասնագիտական կարծիքների փոխանակման հարթակ ստեղծելու:
Հունիսի 20 Ալեն Սիմոնյան ԱԺ-ում քննարկման է դրվել նախագիծ, ըստ որի` վիրավորանքի համար նախատեսված է 5 միլիոն դրամ պատիժ, իսկ զրպարտության համար` 10 միլիոն։
Հունիսի 25 Դատախազ/ Ոստիկանության քրեական վարչություն Դատախազը հրահանգել է  «ուսումնասիրել «Հրապարակի» հեղինակ Էդիկ Անդրեասյանի «Բռնապետիկն ու մենք» հոդվածում առկա հանգամանքները եւ լուծել հեղինակին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Հունիսի 25 Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը բյուջեի կատարողականին նվիրված իր ելույթն Ազգային ժողովում վերածել է ընդդիմության եւ մամուլի ազատության դեմ նոր արշավ սանձազերծելու առիթի։

 

Հնչել են 3-4, ապա՝ 4-5, ավելի ուշ՝ 6-7 հեռուստաալիքներով «քաղաքական դիակների» տարածած գարշահոտության մասին պնդումներ։

Հունիսի 25 «Էպիկուր» ՍՊԸ

Տիգրան Գասպարյան

Գոռ, Արթուր Թադևոսյան

Լրագրող Սյուզի Բադոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Աղավնաձորի ծերանոց-պանսիոնատում գրանցված թունավորման դեպքին, ինչից հետո սննդի մատակարար «Էպիկուր» ընկերության սեփականատերերը նրան սպառնացել են, որ «կդատվի»։
Հունիսի 26 Հարձակման է ենթարկվել «Գոլոս Արմենիի» թերթին պատկանող կայքը։
Հուլիսի 1 Ոստիկանություն Ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանին հրավիրել են ոստիկանություն՝ բացատրություն տալու Ջհանգիրյանի մասին իր գրառման կապակցությամբ։
Հուլիսի 3 Ոստիկանություն ՀՀ Ոստիկանության ծառայողները այցելել են ArmNews և 5-րդ ալիք հեռուստաընկերություններ՝

վարչական վարույթ հարուցելու։ Պատճառաբանությունն այն է, որ հեռուստաընկերության հեռուստամեկնաբանները տաղավարում դիմակ չեն կրել:

Հուլիսի 8 Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյան Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը վիրավորական արտահայտություններ է թուլ տվել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Կորյուն Սիմոնյանի հասցեին։
Հուլիսի 8 ՀՀ ոստիկանություն Բերման է ենթարկվել «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։
Հուլիսի 9 Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը կրկին պիտակավորել է լրագրողներին՝ իր ֆեյբուքյան գրառմամբ։
Հուլիսի 9 ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյան Ալեն Սիմոնյանը Aravot.am -ի հետ զրույցում, լսելով պարգևավճարների հարցը, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրագրողական համայնքի և լրատվականների հասցեին՝ կրկին մեղադրելով լրագրողներին ու լրատվականներին ծրարով գումար ստանալու մեջ։
Հուլիսի 13 ՀՀ ոստիկանություն Արտակարգ դրության երկարացման դեմ ավտոերթի մասնակից «ՎԵՏՕ» շարժման անդամներն, այդ թվում՝ հիմնադիր Նարեկ Մալյանը, Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը Blognews կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը, Antifake.am կայքի ղեկավար Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել:
Հուլիսի 13 ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյան Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հեգնել է «5֊րդ ալիք»-ի լրագրող Ագնեսա Խամոյանին, ապա՝ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրատվականի աշխատանքի հասցեին։
Հուլիսի 16 ՀՀ ԱԺ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների խնդրահարույց նախագծերի փաթեթը։
Հուլիսի 25 ՀՀ Ոստիկանություն Ոստիկանները խոչընդոտել են «Հրապարակ» օրաթերթի լրագրողների մասնագիտական աշխատանքը։
Օգոստոսի 1 Դատարան Հերքման պահանջով դատական գործընթաց է ընթացել և հերքման պահանջ է ներկայացվել aravot.am-ին և ոչ թե սկզբնաղբյուր` «Հայկական Ժամանակ» օրաթերթին
Օգոստոսի 1 Անդրանիկ Քոչարյան Ազատություն TV-ի եթերում Անդրանիկ Քոչարյան թիրախավորել է լրագրողներին․

 

«Ամեն օր, երբ այդ հայտնի ալիքները նայում ես՝ Անժելի, Ագնեսի, Սաթիկի, տեսնում ես, որ նույն խմբերը տարբեր ձևաչափով փորձում են Ռոբերտ Քոչարյանի օրակարգի մեջ շարժվել․․․»։

Օգոստոսի 8 ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան Միջադեպ է տեղի ունեցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի միջև։

 

Հրապարակումների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը, տեսնելով, որ լրագրողը դրոնով նկարում է իր տունը, սպառնացել է վրաերթի ենթարկել։

Օգոստոսի 9 Անդրանիկ Քոչարյան Ազատություն TV-ի եթերում Անդրանիկ Քոչարյանը հեգնեց լրատվականներին։
Օգոստոսի 18 Ոստիկանություն Ոստիկանները լրագրողներին թույլ չեն տվել ԱԺ-ի բակում տեսանկարահանում իրականացնել։
Օգոստոսի 25 ԵՊՀ ՀԽ ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը կողմ է քվեարկել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի առաջարկին` արգելել լրագրողների մուտքը ՀԽ նիստերին։
Սեպտեմբերի 1 Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան Էդուարդ Աղաջանյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել լրատվամիջոցների հասցեին։
Սեպտեմբերի 7 ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյան Ալեն Սիմոնյանն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որի համաձայն՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ:
Սեպտեմբերի 17 Ալեն Սիմոնյան Ալեն Սիմոնյանն իրեն անհարգալից է դրսևորել լրագրողի հանդեպ․

«Հայաստանում լրագրողներն այդպես էլ չսովորեցին չընդհատել ու իրենց կարծիքը չհայտնել»։

Հոկտեմբերի 6 Քրիստինե Պողոսյան, Արթուր Հովհաննիսյան Միջադեպ՝ «Իմ քայլ»-ը դաշինքի պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի, Արթուր Հովհաննիսյանի և 5-րդ ալիքի լրագրողի միջև։ Պատգամավորը հարվածել է լրագրողին և սպառնալիքներ է հնչեցրել։
Հոկտեմբերի 8 Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը։

Սահմանափակվում է լրատվամիջոցների ազատությունը։

Հոկտեմբերի 12 Ոստիկանություն Ոստիկանությունն այցելել է «168 ժամ»-ի խմբագրություն, որի խմբագիրը Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն է, պահանջել են հայտարարությունը հեռացնել կայքից։
Հոկտեմբերի 19 ՀՌՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է 30 օրով կասեցնել «Հայելու առաջ» հաղորդման հեռարձակումը։
Հոկտեմբերի 22 Տրդատ Սարգսյան Քաղաքացիական պայմանագիր կուսակցության աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը միջնորդել է դատարանին՝ պահանջել «Հրապարակ»-ից տեղեկանք ներկայացնել թերթի ֆինանսական հոսքերի վերաբերյալ։
Նոյեմբերի 10 Անհայտ անձիք հարձակում են գործել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա։

 

Նոյեմբերի 11 Ոստիկանություն Ազատության հրապարակում հանրահավաքի առաջին րոպեներից շատ քաղաքացիների բերման են ենթարկել: Բերման է ենթարկվել նաև  «Քառյակ Մեդիայի» սեփականատեր Միհրան Հակոբյանը։
Նոյեմբերի 12 Ոստիկանություն Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո ձերբակալվել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը։

 

Նոյեմբերի 13 Անդրանիկ Քոչարյան ՀՀ ԱԺ «Իմ Քայլ»-ը դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ քամահրանքով և վիրավորանքով է դիմել «5-րդ ալիք» ՀԸ լրագրողին։
Նոյեմբերի 16 Վահագն Հովակիմյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հասցեին անթույլատրելի արտահայտություններ է հնչեցրել։

 

Նոյեմբերի 17 Հարձակում է տեղի ունեցել Բլոգ Նյուզ կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի վրա։ Կտրող-ծակող գործիքով վնասվածք է հասցվել Տեր Նակալյանին։

 

Նոյեմբերի 17 Հայկ Սարգսյան Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, անհարգալից վերաբերմունք է դրսևորել լրագրողների նկատմամբ։
Նոյեմբերի 17 Հայկ Սարգսյան Աժ ճեպազրույցի ժամանակ Հայկ Սարգսյանը Կենտրոն հեռուստաընկերության լրագրող Վաչիկ Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ ասել է. «Դու Կենտրոն ԹՎ-ից էիր չէ՞, դե սպասի հեսա քո հարցին կպատասխանեմ»: Լրագրողն ուղղել է, որ քո չի` Ձեր է։ Հայկ Սարգսյանը շարունակել է՝ «հանգիստ պահի քեզ»:

 

Նոյեմբերի 24 Ոստիկանություն Խուզարկություն «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը, առգրավել են օրինական զենքերը։
Նոյեմբերի 26 Գառնիկ Իսագուլյան Քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանն իր ասուլիսից առաջ, անբարոյականի զավակ է անվանել այն լրատվականներին, որոնք չեն լուսաբանում իր ասուլիսը։

 

Դեկտեմբերի 1 Ոստիկանություն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բռնի ուժ են կիրառել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ, վնասվել է տեսախցիկը։
Դեկտեմբերի 2 Արմեն Խաչատրյան ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, լրագրողների հարցերին պատասխանելիս, ագրեսիվ վարք է ցուցաբերել և փորձել կոնֆլիկտ հրահրել։
Դեկտեմբերի 8 Միքայել Զոլյան ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանի ագրեսիվ պահվածքը

Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանն ԱԺ միջանցքում փորձել է հարց ուղղել Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայլել Զոլյանին, որը հունից դուրս է եկել ու վիրավորել լրագրողին։

Դեկտեմբերի 9 Tert.am լրատվական կայքի լրագրող Անի Գևորգյանի նկարներով սոցցանցերում կեղծ էջեր են բացվել, լրագրողի հասցեին վիրավորական մեկնաբանություններ են գրում։

 

Դեկտեմբերի 19 Անդրանիկ Քոչարյան Հանրապետության հրապարակում խոչընդոտել  են 5-րդ ալիքի լրագրող-հաղորդավար Լարա Առաքելյանի աշխատանքը։ Անդրանիկ Քոչարյանը հրաժարվել է պատասխանել հարցերին։
Դեկտեմբերի 28 Ոստիկանություն Ոստիկանական գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել PARA TV լրատվական կայքի օպերատոր Վազգեն Համբարձումյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս