Վրաերթի ենթարկված 9-ամյա երեխան մահացել է
Երևանի Շահումյանի 16-րդ փողոցում դեկտեմբերի 27-ին, ժամը 13.30-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8 և 9 տարեկան երկու տղաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
9-ամյա Ալեքս Առաքելյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն։