Պետական եկամուտների կոմիտեում ոչ աշխատանքային և տոնական օրերին սահմանվել է հերթապահություն
Ամանորի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին առանձին ստորաբաժանումներում սահմանել է հերթապահություն:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2020թ. դեկտեմբերի 31-ին, 2021թ. հունվարի 4-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն: Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսանենգության դեմ պայքարի, հետաքննության և օպերատիվ- հետախուզության, մաքսային հսկողության, մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանական վարչություններում և քարտուղարությունում։
Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղված են տեղեկատվական վահանակներում:
ՊԵԿ նախագահի հրամանով տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն: