ԱԺ-ի մուտքերը շրջափակած քաղաքացիները Բաղրամյան պողոտայից երթով շարժվում են Հանրապետության հրապարակ
Վաղ առավոտից Ազգային ժողովի մուտքերը շրջափակած, անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիները Բաղրամյան պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Նրանք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից պահանջում են դուրս գալ խմբակցությունից, երկրում վերացնել ռազմական դրությունը և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նշենք, որ նախքան երթ իրականացնելը, քաղաքացիները փակել էին Դեմիրճյան փողոցը, ապա՝ Բաղրամյան պողոտան:
Հիշեցնենք նաև, որ առավոտյան միջադեպ էր եղել քաղաքացիների և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև: Քաղաքացիները ձվեր էին նետել պատգամավորի մեքենայի ուղղությամբ, ապա փոխադարձ վիրավորանքներ էին հնչել միմյանց հասցեին, քաղաքացիներից մի քանիսին բերման ենթարկեցին: