Վարչապետը կաշառում է իշխող վերնախավին
«Վարչապետը, հավանաբար, ուզում է իշխանության վերնախավում գտնվող ամեն մեկին գոնե մի կենսաթոշակային հիմնադրամ նվիրել»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով «Եկամտային հարկի» մասին օրենքին և կենսաթոշակային բարեփոխումներին:
«Նույն բանն էլ տեղի ունեցավ 2005թ., երբ լրացել էր իր` Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնավարման ժամկետը, իրեն չէին ցանկանում կրկին նշանակել այդ պաշտոնում։ Նա հանրապետության ղեկավարին մասնակից դարձրեց բանկային գործին: Այսինքն, վարչապետը, օգտագործելով հանրային ռեսուրսը, կաշառում է իշխող վերնախավին: Ուրիշ բան այդ «ռեֆորմներում» չկա: Սակայն մեզ դա մատուցվում է` որպես ռեֆորմ»,- ասաց Բագրատյանը:
Հրանտ Բագրատյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այսօրվա «168 Ժամ» թերթի տպագիր համարում: