«Մենք ենք ընտրել այս պարտությունը, որ Դադիվանք ազատագրող ազգից վերածվել ենք Դադիվանքում հարսանիքի միջնորդություն հայցող ազգի». Էդգար Էլբակյան
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր Դադիվանքում ռուս խաղաղապահների միջամտությամբ հայկական հարսանիք է տեղի ունեցել։ Նորապսակների համար ուրախ եմ և շնորհավորում եմ, իսկ ազգի համար տխրում եմ։
Կապիտուլյացիայի արդյունքում հայկական հարցի արցախյան բաժինը կրկին վերածվեց «հայկական օջախի», «ազգամիջյան համերաշխության» և նմանատիպ այլ բաների առարկայի՝ կորցնելով իր ազգային-քաղաքական բարձրագույն իմաստը, այն է՝ հայոց հողի վրա հայկական պետական տիտղոսի առկայությունը։
Ռուսներին բնավ չեմ մեղադրում, մենք ենք ընտրել ու կերտել այս պարտությունը, որ Դադիվանք ազատագրող ազգից վերածվել ենք Դադիվանքում հարսանիքի միջնորդություն հայցող ու դրա համար ուրախացող ազգի։
Հիմա կարևորը սա ֆիքսելն ու հասկանալն է»: