«Ե՞րբ եք վճարելու մարդկանց գումարները, ո՞վ է մտածում այդ մարդկանց քրտինքով աշխատած գումարի մասին, երբ դուք պատերազմի ժամանակ առատաձեռն ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒՄ եք ինքներդ ձեզ»
Ֆեյսբուքյան օգտատեր Միքայէլ-Հրանտ Քալանթարեանը դիմել է Հայաստանի կառավարությյանը, պատկան մարմիններին․
«Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի խնդիր, որի պատասխանատուն եւ պատվիրատուն Հայաստանի Հանրապետության կառավարությունն է։
ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armeniaզ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կառավարություն
ՀՀ Տավուշի մարզպետարան /Tavush Administrative Region RA/
Այս տարվա Հուլիսի 12-ին Տավուշի մարզի, Հայ-ադրբեջանական սահմանին սկսած ռազմական բախումների հետեւանքով, բավականին մեծ վնասներ ստացան Այգեպարի եւ ՆերքինԿարմիր Աղբյուր գյուղերի տասնյակ տներ եւ քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքներ։ Ռազմական բախումներից հետո ՀՀ-ի կառավարությունը անմիջապես անցավ հրետակոծված տների եւ տարբեր նշանակության կառույցների վերանորոգման աշխատանքների կազմակերպմանը։
Ամենամեծ վնասը կրել է Այգեպար գյուղը, ուր 20-ից ավելի տուն էր վնասվել։ Նշեմ նաեւ, որ այդ բոլոր շինարարական աշխատանքները վերահսկվել է մարզպետարանի, եւ վարչապետի անմիջական ներկայացուցչի կողմից։
Վերականգնման և վերանորոգման աշխատանքները կազմակերպվել են «ՏավուշՇին»-ի եւ Բերդի տարածաշրջանի գյուղերի շինարար վարպետների կողմից։ Աշխատանքների 99 տոկոսն ավարտվել է այս տարվա սեպտեմբերի կեսերին։ Մինչ օրս հարյուրավոր մարդիկ դեռ չեն վարձատրվել իրենց կատարած աշխատանքի դիմաց։ Մարզպետարանը եւ մնացած շահագրգիռ մարմինները հստակ տեղեկություն չունեն վճարման հետագա գործընթացի մասին։
Այս ամենը ակնարկ էր, որպեսզի հանրությանը հասկանալի դառնա, թե ինչի մասին է խոսքը։
Հարցս հետեւյալն է․
-Ե՞րբ եք վճարելու մարդկանց գումարներ։
-Ո՞վ է պատասխանատու այս խայտառակ վերաբերմունքի համար, երբ ձեր պետական կառույցները մեկը մյուսից տեղյակ չեն։
-Ո՞վ է պատասխանատվություն կրելու մարդկանց վարկերի եւ ֆինանսական պարտավորությունների համար, որ չեն կարողանում լուծել ձեր սխալ և անպատասխանատու քայլերի պատճառով։
-Ո՞վ է մտածում այդ մարդկանց քրտինքով աշխատած գումարի մասին, երբ այդ մարդկանցից շատերը, ինչպես դասականն է ասում «հացին կակա են ասում», եւ չգիտեն այս օրհասական, պատերազմական եւ ծայրահեղ աղքատության մեջ ի՞նչ լուծում գտնեն, երբ դուք պատերազմի ժամանակ առատաձեռն ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒՄ եք ինքներդ ձեզ, բայց թքած ունեք ձեզ «վստահություն» տված աշխատավորների վրա։
Դուք պարտավոր եք այս հարցերի պատասխանները տալ եւ կատարել ձեր պարտավորությունները։
Հ.գ. Գյուղացին եւ շինականը իր աշխատածն է ուզում։ Նա ուրիշինը չի ցանկանում»։
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի խնդիր, որի պատասխանատուն եւ պատվիրատուն Հայաստանի Հանրապետության կառավարությունն է։…
Posted by Միքայէլ-Հրանտ Քալանթարեան on 2020 թ. դեկտեմբերի 14, երկուշաբթի