Բաժիններ՝

Կարո՞ղ է սև թեյը նվազեցնել շաքարախտի առաջացման հավանականությունը

Դիաբետով հիվանդների  քանակն ավելի քիչ է այն երկրներւմ, որտեղ բնակչությունը շատ է օգտագործում սև թեյ: Ինչպես հաղորդում է health.com-ը, այս եզրակացությանն են հանգել շվեյցարացի գիտնականները: Նրանք հիսուն երկրներում համեմատել են սև թեյի օգտագործման ու դիաբետների և քաղցկեղի   մակարդակները:

Ուսումնասիրված երկրների շարքում սև թեյ ամենաշատն օգտագործել են Իռլանդիայում, որին հետևել են Մեծ Բրիտանիան ու Թուրքիան: Ամենաքիչը սև թեյ օգտագործել են Հարավային Կորեայում, Բրազիլիայում, Չինաստանում ու Մեքսիկայում: Վիճակագրությունը ցույց է  տվել, որ դիաբետով հիվանդների թիվը քիչ է եղել այն երկրներում, որտեղ շատ են օգտագործել սև թեյ:

Շաքարախտի համաշխարհային ասոցիացիայի տվյալներով՝ 2020-ին շաքարախտով հիվանդների թիվն ամբողջ աշխարհում կհասնի 438 միլիոնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս