«Դու գիտակցաբար, բոլորիս ստելով ու ատելով զոհվելու ուղարկեցիր մեր 5000 քաջերին»․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քո այն թեզը, թե Արցախի հանձնումով և պատերազմը կանգնեցնելով փրկել ես 20-30 հազար զինվորների կյանքը` սրբապղծություն է: Դրանով դու պղծում ես հերոսաբար զոհված մեր 5000 հերոսների հիշատակը:

Ըստ անհերքելի ապացույցների՝ պատերազմի 4-րդ օրը դու իմացել ես (պատերազմից շատ առաջ դա պարտավոր էիր իմանալ և հաստատ գիտեիր), որ պարտվելու ենք այս պատերազմում:

Հետևաբար՝ դու գիտակցաբար, բոլորիս ստելով ու ատելով զոհվելու ուղարկեցիր մեր 5000 քաջերին:
Բոլոր նրանք, ովքեր հիմա թմբկահարում են այդ դավաճանական ու սրբապիղծ թեզը, միանում են մեծ դավաճանությանն ու սրբապղծությանը»:

Տեսանյութեր

Լրահոս