Բաժիններ՝

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են ժամը 09:45-ի դրությամբ: Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 09:08-ին քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը: Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում էին անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս