Պատահար «Օլիմպավան» ՍՊԸ-ի մոտ. վիրավորվածների թվում կան երեխաներ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 23։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում` «Օլիմպավան» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը շրջվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Չ․, ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել եզրաքարին, այնուհետև «Lexus GX» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Դավիթ Ղ․, ծնված 1983 թ․), ինչի հետևանքով վերջինս գլխիվայր շրջվել է։

«Lexus GX» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արմեն Ղ․-ն (ծնված 2014 թ․) և Մարիամ Ղ․-ն (ծնված 2005 թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնների փականները։

Տեսանյութեր

Լրահոս