Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը․ Երևանի մետրոպոլիտեն

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում դեկտեմբերի 11-ին ժամը 09:08-ին  կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից:

Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա:

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների հետևանքով  Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երթևեկությունը կաթվածահար էր եղել նաև դեկտեմբերի 8-ին:

Տեսանյութեր

Լրահոս