ԱԱԾ-ից էին զանգել` համար էին ուզում»․ Նարեկ Սամսոնյան
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԱԾ-ից էին զանգել` համար էին ուզում
Հենց նոր ինձ զանգահարում են 055 051105 համարով ու հարցնում` « Նարեկ Մալյանի հետ եմ խոսում», բնականաբար ասում եմ` ոչ, հեռախոսի մյուս կողմից ասում են՝ կարող ենք խոսել իր հետ, ասում եմ, որ իրենք զանգել են ինձ (ներկայանում եմ): Հեռախոսի մյուս կողմից զրուցակիցս ինձանից խնդրում է Մալյանի համարը, ես բնականաբար մերժում եմ` ասելով, որ չգիտեմ՝ ով է հետս խոսում և բնականաբար համարը չեմ տալիս, ինչից հետո զրուցակիցս հպարտորեն ներկայանում է որպես ԱԱԾ քննչականի քննիչ, իսկ ինչ եղավ դրանից հետո իրոք հուզիչ է (կպատմեմ լայվի ընթացքում):
Ստացվում է, որ ԱԱԾ-ից զանգել էին ինձ Մալյանի համարն էին ճշտում, իսկ, եթե ավելի լուրջ էս ողորմելիները Դավաճան վիժվածքի հրամանով բոլորիս ԱԱԾ են կանչելու ու տենց համարները խառնել էին: Մեղք եք, տղերք, բայց հանկարծ մտքներովդ չանցնի, որ մարսելու եք»: