«Բանակին մենակ չեմ թողնի». Օնիկ Գասպարյանը փոշմանել է, չի հեռանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հրաժարական է տվել: Դրանից հետո ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը հայտնեց, թե այդպիսի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Սակայն ArmLur.am-ը Օնիկ Գասպարյանի մերձավոր շրջապատից տեղեկացավ, որ Օնիկ Գասպարյանն ամեն դեպքում հրաժարական տալու ցանկություն ունի: Նա արդեն աշխատանքից ազատման մասին դիմում է ներկայացրել, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում այն, ասել է, որ հետ վերցնի այն կամ սպասի մի որոշ ժամանակ:

Նկատենք, որ Պաշտպանության նախարարությունում հստակ գիտեն՝ Օնիկ Գասպարյանի հեռանալու դեպքում շատ գեներալներ կհետեւեն նրա օրինակին: Ավելի ուշ ArmLur.am-ը տեղեկացավ, որ երկար քննարկումներից հետո նա իր մտերիմներին ասել է, թե չի հեռանա եւ իր բանակին միայնակ չի թողնի:

ArmLur.am-ը հայտնել էր, թե ՊՆ գեներալներն ասել էին, որ Գասպարյանի հեռանալուց հետո իրենք էլ կգնային: Հենց այդ հանգամանքից ելնելով էլ Օնիկ Գասպարյանը որոշել է մնալ: Դրանից հետո նրա թիմն ասել է, թե Գասպարյանն իրեն իսկական զինվորականի նման է պահել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս