Բաժիններ՝

Ռոնալդուն, Մեսսին, Լևանդովսկին և Մարկինիոսը կպայքարեն լավագույնի տիտղոսի համար

Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը հրապարակել է 2020 թվականի տարվա լավագույն խաղացողի և մարզչի հավակնորդներին:

Լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների ցուցակում են Քարիմ Բենզեման («Ռեալ»), Սերժ Գնաբրին, Ռոբերտ Լևանդովսկին (երկուսն էլ ՝ «Բավարիա»), Չիրո Իմոբիլեն («Լացիո»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Մարկինիոսը (ՊՍԺ), Լիոնել Մեսսին («Բարսելոնա») և Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենթուս»):

Մրցանակի համար առաջադրված լավագույն մարզիչներն են ՝ Ժան Պիերո Գասպերինին («Ատալանտա»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Խուլեն Լոպետեգին («Սևիլիա»), Թոմաս Տուխելը (ՊՍԺ), Հանս-Դիտեր Ֆլիքը («Բավարիա»):

Լավագույն ակումբային մրցանակը շնորհվելու է հետևյալ հավակնորդներից մեկին՝ «Բավարիա», «Յուվենթուս», «Լիվերպուլ», ՊՍԺ, «Ռեալ» և «Սևիլիա»:

Մրցանակը կազմակերպում են Եվրոպական ակումբների ասոցիացիան և Գործակալների եվրոպական ասոցիացիան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս